Առաջին ատյանի դատարանում կրկին կքննվի մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործը
11:28, January 27, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մանկահասակ Լիա Միսակյանի գործով կկայանա դատական նիստ:
Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին մասնակիորեն բավարարեց Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը և լրացուցիչ պատժի մասով բեկանեց Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: