Դատավորը վատառողջ էր. ցուցարարի գործով նիստը չկայացավ
16:28, March 27, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հավաքների և միավորումների ազատություն2017 թ. մարտի 27-ին ՀՀ Վարչական դատարանում նշանակված էր 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը, որով Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստը չկայացավ նախագահող դատավորի վատառողջ լինելու պատճառով:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամանակի մասին կողմերը կծանուցվեն:
Հիշեցնենք՝ հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: Հետագայում դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: