Զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով բողոքի քննությունը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
18:48, March 28, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մարտի 29-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան գործով բողոքի քննությունը, որով Գրիշա Խաչատրյանի իրավահաջորդ Մուրադ Խաչատրյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը պահանջել են բեկանել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. փետրվարի 18-ի՝ բողոքը մերժելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ: