Մեր դիվանագիտությունը պետք է լարված աշխատի. Արթուր Սաքունց
22:50, April 28, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մեր դիվանագիտությունը պետք է լարված և բազմակողմ աշխատի, մենք պետք է իմանանք, ինչ են անում, ինչ նախաձեռնություններ են իրականացնում, որ մարմիններում․․․ Ակնհայտ է, որ միայն ռազմական ճանապարհով ապահովել խաղաղությունը չի լինի։ Զինադադարի պահպանումը ոչ միայն ռազմական խնդիր է, այլ առավել շատ դիվանագիտական խնդիր․․․ Մարդկային նորանոր զոհերը, ռազմական լարվածության մեծացումն ավելի ու ավելի են դժվարացնելու զինադադարի պահպանումը․․․ ՀՀ ԱԳՆ պետք է անհապաղ նախաձեռնողական քաղաքականություն իրականացնի այս ուղղությամբ․․․Խոսքը միմիայն զինադադարի վերականգնման, զինադադարի պահպանման, զինադադարի խախտման փաստերի ուղղությամբ մոնիթորինգի մեխանիզմների ներդրման ուղղությամբ քայլերի մասին պետք է լինի․․»,- ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն է կատարել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: