Հովհաննես Մոսյանի վերաբերյալ բժշկական հանձնաժողի որոշման դեմ ներկայացված հայցի քննությունն ավարտված է
09:40, July 29, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2016 թ. հուլիսի 28-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Բաղդասարյանի, շարունակվեց Հովհաննես Մոսյանի վերաբերյալ բժշկական հանձնաժողի որոշման դեմ ներկայացված հայցի քննությունը:
Այս դատական նիստին ևս պատասխանող կողմը չէր ներկայացել, ուստի դատական նիստը կայացավ հայցվորի ներկայացուցիչներ Գոհար Մոսյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Վերջինս իր բացման խոսքում հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ Հ. Մոսյանի մոտ ախտորոշված հիվանդության դեպքում ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը պետք է նրան տարկետում տրամադրեր ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի մեկ այլ հոդվածով, որի դեպքում նրան պետք է տրամադրվեր 3 տարի ժամկետով տարկետում, և խնդրեց վերացնել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 21-ի որոշումը:
Տ. Սիրադեղյանը դատական վիճաբանությունների փուլում ևս նշեց, որ հիմնավոր է համարում ներկայացված հայցը և խնդրեց բավարարել այն:
Դատարանը, գործի դատաքննությունն ավարտված համարելով, վճռի հրապարակման օր նշանակեց:
Դատարանի վճիռը կհրապարակվի 2016 թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 17:50-ին: