Գագիկ Միքայելյանի գործով դատական նիստեր՝ վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններում
17:46, September 28, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Սասնա ԾռերՏեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված Գագիկ Միքայելյանի գործով առաջին դատական նիստը՝ վերջինիս առաջադրված մեղադրանքի շրջանակում:
Նույն օրը՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Գագիկ Միքայելյանի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ 2016 թ. սեպտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը փոխարինելու և գրավի դիմաց վերջինիս ազատ արձակելու վերաբերյալ՝ Անի Չատինյանի միջնորդությունը: