Շանթ Ոսկերիչյանի՝ Հայաստան այցելության արգելումը
15:52, September 29, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրևանի իշխանությունների այս որոշման հիմքը «Փարիզի հայկական վերածնունդ» հիմնադիր-անդամ Շանթ Ոսկերիչյանի՝ արմատական ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունն է:
«Ծանր», «անընդունելի», «անհեթեթ»… Նմանատիպ վրդովված մեկնաբանությունները բազմաթիվ են այն միջադեպից հետո, որի զոհ դարձավ Շանթ Ոսկերիչյանը : Անցյալ մայիսի 21-ին ծագումով Թուրքիայից այս ֆրանսիահայը մասնավոր այցով պետք է գար Երևան: Զվարթնոց օդանավակայան հասնելուն պես, սահմանային ոստիկանները նրան արգելեցին մուտք գործել հայկական տարածք և հաջորդ օրը առավոտյան ինքնաթիռով ուղարկեցին հետ Փարիզ:
Այս դեպքը զայրացնում է, քանի որ դրդապատճառները ակնհայտորեն քաղաքական են: «Փարիզի հայկական վերածնունդ»-ը մի միավորում է, որը կազմակերպեց հայկական դեսպանատան դիմաց բողոքի ցույցերը և որը չի դադարում քննադատել Երևանի կառավարության ընտրած երկրի ներքին քաղաքականությունը:
«Փարիզի հայկական վերածնունդ»-ի հիմնադիր-անդամ Շանթ Ոսկերիչյանը չի թաքցնում իր համակրանքը Հայաստանում գործող «Հիմնադիր Խորհրդարան»ի հանդեպ: Ընդդիմության այս արմատական շարժումը տեղայնորեն քարոզում է խաղաղ և սահմանադրական միջոցներով Երևանի «ռեժիմի տապալում»-ը: Չնայած իր օրինական գործունեությանը, այն ոստիկանական մշտական հսկողության տակ է, քանի որ, ըստ վերջինների, այս շարժումն երբեմն ձեռնարկում է «կտրուկ», բայց ոչ սաստիկ գործողություններ : Դեռևս, անցյալ ապրիլի 6-ին, շարժման հինգ անդամերը, այդ թվում Շուշիի՝ սկզբում Դաշնակցության վաշտի, այնուհետև առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ձերբակալվեցին: Ազատ արձակվելով մեկ ամիս հետո՝ նրանց շարունակում են կասկածել «հասարակական անկարգություններ» կազմակերպելու հարցում:
Ինչ վերաբերում է Շանթ Ոսկերիչյանին, իհարկե, Երևանի իշխանությունները նրան մեղադրում են արտասահմանում «Հիմնադիր Խորհրդարան»-ի ցուցաբերած իր աջակցության համար: Հրանուշ Հակոբյանի հայտարարություններից մեկը հաստատում է այն: Ի հարցումն Ազատության ռադիոկայանի՝ Սփյուռքի նախարարը, ով, ոստ էության, ոչ մի տիտղոս չունի այս գործին միջամտելու համար, պատասխանեց, որ քննարկել է պարոն Ոսկերիչյանի հարցը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հետ: Վերջինս նրան պնդել է, որ, ըստ իրենց, պ. Ոսկերիչյանը «Ֆրանսիայում կազմակերպում է միջոցառումներ, որոնք խնդիրներ են առաջացնում Հայաստանի համար»:
Պ. Ոսկերիչյանն ակտիվորեն ներգրավված է հայկական սոցիալական կյանքին դեռևս 1976թ.-ին Ֆրանսիա ժամանելուց ի վեր, սկզբում դաշնակցական շարժման, ավելի ուշ՝ այլ կազմակերպությունների շրջանակում: Նրա այժմյան «գործունեությունը» սահմանափակվում է համաժողովներ և հավաքներ կազմակերպելով կամ համացամցով տեսանյութեր տարածելով:
Իր հանդեպ այս դավաճանության մեղադրանքը ծիծաղ կառաջացներ նաև Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհրդում (CCAF), եթե այն հայկական իշխանությունների կողմից սփյուռքին ճնշելու կոպիտ փորձ չհամարվեր: “Սա ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ սփյուռքի վարած քաղաքականության վերահսկում է”, – ասում է Արա Թորանյանը, ում կարծիքը կիսում է նաև CCAF-ի կառավարող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Պ. Ոսկերիչյանի դիմումով, CCAF-ի կառավարող խորհուրդը տարբեր միջոցառումներ է ձեռնարկել, որպեսզի փորձեն համոզել հայկական իշխանություններին՝ վերանայել իրենց որոշումը: Բացի սրանից՝ նա ավելացրեց, որ հանդիպել է Հայաստանի դեսպանատան ղեկավարներին* , ներկայացրել և պաշտպանել է պ. Ոսկերիչյանի հարցը Հրանուշ Հակոբյանին և Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինիս՝ անցյալ հունիսի 4-ին Փարիզ կատարած այցի ժամանակ: Պարոն Թորանյանը նամակ է ուղարկել նաև Հայաստանի նախագահին CCAF-ի անունից :
Պ. Ոսկերիչյանը ևս պասիվ չի մնացել: Ֆրանսիայում իր իրավաբան Ալեքսանդր Ասլանյանը դիմել է Quai D’Orsay հայկական իշխանություններից ֆրանսիացու՝ հայկական տարածք մտնելու արգելքի պատճառների պարզաբանում ստանալու պահանջով: Հայաստանում նա վայելում է «Հիմնադիր Խորհրդարան»-ի, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Հելսինկյան մարդու իրավունքների պաշտպանության խմբի Վանաձորյան ներկայացուցչի աջակցությունը: Այս հարցով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը երկու նամակ է ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին՝ այս անգամ պաշտոնապես իմանալու դեպքի պատճառները: Գորիկ Հակոբյանը պատասխանել է, որ օպերացիոն հետազոտության արդյունքում պարզված մանրամասները պետական գաղտնիքներ են և կարող են մնալ չբացահայտված: Մնում է հավատալ…
Վահե Տեր Մինասյան
*Ի պատասխան France Armenie-ի կողմից կատարված հարցմանը՝ Փարիզում Հայաստանի դեսպանատունը պատասխանել է, որ պետական ներկայացուցչության գործունեության կանոնների շրջանակում իրենք ձեռնարկել են բոլոր քայլերը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների գործունեության մասին Երևանում տեղեկություն տալու համար: