«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է
10:14, January 30, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել:
Դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը 2017 թ. դեկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն:
Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը, սակայն, պատասխան գրությամբ նշել է, որ Է. Տ.-ին զննել է հոգեբույժը և եզրակացրել, որ նա «բուժման կարիք չունի»:
Ինչ վերաբերում է դատապարտյալին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելուն, ՔՎ պետի տեղակալը շրջանցել է այդ հանգամանքը՝ որևէ կերպ չանդրադառնալով դրան:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Է. Տ.-ը դեռևս կարանտինային խցում է: