ԲՍՓ գործակալության դեմ հայցի քննությանը պատասխանողները չէին ներկայացել
16:49, November 30, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և Երևանի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի դեմ Մ. Բ.-ի ներկայացրած հայցի քննությունն այսօր՝ 2017 թ. նոյեմբերի 30-ին, ՀՀ Վարչական դատարանը հետաձգեց:
Հիշեցնենք՝ նախկինում երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված Մ. Բ.-ը ՀՀ ԲՍՓ 2017 թ. օգոստոսի 4-ի որոշմամբ հաշմանդամության կարգ չի ստացել: Վերադասության կարգով բողոքարկման արդյունքում որոշումը մնացել է անփոփոխ: Մինչդեռ Մ. Բ.-ի ունեցած առողջական խնդիրների դեպքում հաշմանդամություն առաջացնող հիվանդությունը կարող էր բացահայտվել դրա կլինիկական դրսևորումների փուլերը, ձևերը, աստիճանները որոշելու դեպքում, ինչը չի արվել:
Երևանի թիվ 2 ԲՍՓ հանձնաժողովը դատական նիստին ներկայացված չէր: Ծանուցագիրը հետ էր վերադարձվել «տեղափոխված» նշումով։
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և պատասխանողին դատական նիստի մասին պատշաճ իրազեկել:
Հաջորդ դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: