Մամուլի հաղորդագրություն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տասնմեկերորդ դատական նիստի մասին
11:38, March 31, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի մարտի 25-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տասնմեկերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Այս դատական նիստին շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, որի շրջանակներում հետազոտվեցին քրեական գործի 10-23-րդ հատորները: Դրանցից 9 հատորը ներառում էին ռուսական կողմի փոխանցած փաստաթղթերը:
Դատական նիստի ընթացքում առայժմ Պերմյակովի ցուցմունքի տարրեր պարունակող փաստաթղթերը չհրապարակվեցին:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին: