ՀՀ Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ա. Սաքունցի հայտարարությանը
14:35, August 31, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինված ուժերԱրձագանքելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ hraparak.am լրատվական կայքում հրապարակված այն հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմը պետք է դառնա խորհրդարանական լսումների թեմա, ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ <<ՀՀ Ազգային ժողովում համապատասխան նախաձեռնության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է մասնակցել ապրիլյան մարտական գործողությունների թեմայով խորհրդարանական լսումների` ցանկացած ձևաչափով ու հարցադրումներով>>: