«Տարրական գողերի ոհմակ՝ իրենց գողապետով». Արթուր Սաքունց
17:55, July 4, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է.
«Հայաստան հիմնադրամի հետ կապված մի հարց։
Ամեն տարի հոգաբարձուների խորհուրդը Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստեր էր անցկացնում, հաշվետվություններ էր հաստատում։
Լավ իսկ ինչպե՞ս էին հիմնադրամի եկամուտներն ու ծախսերը հաստատում։
Տարրական թվաբանությունը ցույց կտար չէ, որ մուտքերի և ծախսերի միջև ակնհայտ տարբերություն կա՝ առնվազն 130 մլն դրամ։ Լավ, ենթադրենք թվերով ցույց տվեցին, բայց իրականում թե ինչի համար էր այդքան գումարը ծախսվել, ինչպե՞ս կարող էր չերևալ։
Վայ, վայ վայ։
Վայ Սերժ Սարգսյան, քո ղեկավարությամբ երկիրն էլ, պետությունն էլ, իշխանությունն էլ, կարկառուններն էլ թե պետական բյուջեն, թե հիմնադրամը, թե հանքերն ու ռեսուրսները լափել եք, անխնա լափել եք։
Այդքան լափել կլինի՞․․․․
Չէ, քեզ ու քո ոհմակին ներում, բեկում չկա։
Որտեղ կպչում ես, լրիվ փչացրած ու ոչնչացված է․․․
Ով հասցրել է, ձեռքին մի հնար եղել է, միայն գողացել են, անխնա գողացել են․․․․․
Եվ հետո, դեռ համարձակվում են ծպտուն հանել;
Հա Դուք, հա Ձեր անփոխարինելի ազգի հայրը։
Ինչ հայր, ինչ զահրումար, տարրական գողերի ոհմակ՝ իրենց գողապետով․․․․
Եվ Ձեր նմաններն էլ դեռ հավակնություն ունեին շարունակել ղեկավարել պետությո՞ւնը…»: