Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը
11:30, August 29, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀՀ Ոստիկանապետ
Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ Գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանին
Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը
2013 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խաղաղ հավաքների իրենց իրավունքի իրացման միջոցով դրսևորվեց հասրակական նախաձեռնություն, որը պահանջ առաջադրեց վերջ տալ անօրինականություններին:
Նշված ժամանակահատվածում ոստիկանությունը խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ձեռնարկեց որոշակի միջոցառումներ և գործողություններ, որոնք հանգեցնում են խաղաղ հավաքների իրավունքի ոչ իրավաչափ և համարժեք միջամտությանն ու սահմանափակումներին:
Մասնավորապես,
- 2013թ հուլիսի 20-օգոստոսի 26-ը առանց հիմնավորումների և բացատրությունների բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ և պահվել ոստիկանության տարբեր բաժիններում 3 ժամ և ավել տևողությամբ:
- Ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնություններ՝ առաջացնելով տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:
- Առանձին քաղաքացիների կողմից հավաքի մասնակիցների և այլ քաղաքացիների նկատմամբ դրսևորվել են սպառնալիքներ, բռնի գործողություններ, այլ անօրինական գործողություններ, որոնց կանխելու համար ոստիկանությունը համարժեք քայլեր չի ձեռնարկել:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ Հասարակական Նախաձեռնությունը ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ դատախազությանն առաջադրում է հետևյալ պահանջները և ակնկալում դրանց կապակցությամբ համապատասխան գործողությունների իրականացումը.
ՀՀ Ոստիկանություն
- Ապահովել ՀՀ քաղաքացիների խաղաղ հավաքի իրականացման իրավունքի արդյունավետ և գործնական իրականացումը:
- Հայտանաբերել և պատասխանատվության կանչել հավաքի մասնակիցների նկատմամբ քաղաքացիական սադրիչներին, ահաբեկիչներին:
- Ապահովել արդյունավետ վերահսկողություն՝ խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար զերծ մնալ հավաքի մասնակիցների նկատմամբ անօրինական գործողություններից:
ՀՀ Դատախազություն
- Քրեկան գործ հարուցել վերը նշված փաստերի կապակցությամբ մինչ օրս քաղաքացիների, ինչպես նաև Զանգվածային Լրատվության Միջոցների հրապարակումների փաստի հիման վրա, և պատասխանատվության կանչել օրինախախտ ոստիկաններին:
Քաղաքացիական Նախաձեռնություն 27 օգոստոսի, 2013