«Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետության քաղաքակիրթ զարգացման բարեկամները և հակառակորդները»
17:53, June 5, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄակոդոնիայում Կրեմլի ազդեցության ագենտներն են հանդիսանում այդ պետությունում կոռումպացված քաղաքական, պետական, ռազմական և հասարակական գործիչները, ուղղափառ եկեղեցին և որոշ ԶԼՄ-եր: Անմիջականորեն որպես ԳՐՈՒ-ի, և արտաքին հետախուզության գործակալներ են հանդիսանում ՌԴ-ի դեսպանը, հյուպատոսները, Ռոսսոտրուդնիչեստվայի աշխատակիցները, ՏԱՍՍ-ի թղթակիցները…
Մի փոքր Մակեդոնիայի համար սա մեծ մարտահրավեր է…
Եվ այս ամենը միայն նրա համար, որ Մակեդոնիան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ…
Հիմա ովքե՞ր կարող են լինել Կրեմլի ազդեցության ագենտները ՀՀ-ում՝ միանշանակ կոռումպացված քաղաքական, պետական, ռազմական և հասարակական գործիչները, որոնք շատ լավ համագործակցում են նույն Կրեմլի հսկողության ներքո գտնվող քրեական աշխարհի հեղինակությունների հետ, ԶԼՄ-երը՝ օրինակ Սպուտնիկի հայաստանյան խմբագրությունը, ՌԴ-ի դեսպան Վոլինկինը, հյուպատոսը Գյումրիում: Ուղղափառ եկեղեցու կարիքը չկա, մեր Առաքելական եկեղեցին շատ լավ էլ այդ դերը կատարում է /Էջմիածնում վերջերս կազմակերպված կոնֆերանսը վկա/:
Այստեղ են ասել, բա ու՞ր են մեր քաջարի իրավապահ մարմինները՝ գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, հակահետախուզությունը:
Ամենից կարևորը, այդ ազդեցության հետևանքով ՀՀ-ն զրկվեց Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Ասոցացման համաձայնագրից:
Այդ ազդեցության հետևանքով ծպտուն անգամ չեն հանում ՀՀ իշխանություն կոչվածները ԱՄՆ-ի դեսպանի նախաձեռնությամբ մասնավոր ամերիկյան կառույցների կողմից ՀՀ էներգետիկ ոլորտում 8 մլրդ դոլլարի ներդրումների մասին:
Եվ այսպիսով վտանգված է նաև ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը այս տարվա նոյեմբերին:
Այսպիսով, Կրեմլի ազդեցության հետևանքով ՀՀ-ն, նրա քաղաքացիները զրկվում են քաղաքակիրթ զարգացման հնարավորությունից:
Նորությու՞ն եմ ասում՝ ոչ, բազմիցս ամենատարբեր մարդկանց կողմից այս ամենի մասին ներկայացվել է, զգուշացվել է:
Բայց Մակեդոնիայի օրինակով, ևս մեկ անգամ ցույց եմ տալիս Կրեմլի ազդեցության ողջ մեխանիկան ու մեթոդները՝ իրենց էությամբ ստոր, գաղտագողի և հանցագործ: