«Մարդու իրավունքները և ազատությունները որպես հիմնարար արժեքներ և խտրականության արգելքը» թեմայով դասընթաց՝ Սպիտակի նորաբաց համայնքահեն խնամքի տանը
20:41, July 8, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. հունիսի 30-ին Սպիտակի նորաբաց համայնքահեն խնամքի տանը տեղի ունեցավ դասընթաց՝ «Մարդու իրավունքները և ազատությունները որպես հիմնարար արժեքներ և խտրականության արգելքը» թեմայով:
Դասընթացը նախատեսված էր սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող 10 անձի համար: Դասընթացին մասնակցում էին Սպիտակի խնամքի տան բնակիչներ, արտահիվանդանոցային բուժում ստացող սոցիալ-հոգեբանական հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև խնամքի տան աշխատակիցներ:
Դասընթացին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանի կողմից ներկայացվեց կարծրատիպերի ազդեցությունը մարդու իրավունքների իրացման և պաշտպանության վրա, խտրականության արգելքը՝ որպես մարդու իրավունքների հիմնարար սկզբունք, որը նպատակ ուներ նպաստելու անձի՝ իր իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացմանը:
Դասընթացն իրականացվել է ՀՀ-ում հավասարության խթանման և խտրականության հարցերով զբաղվող կոալիցիայի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: