Ում կրակոցից են մահացել ոստիկանները. «Սասնա ծռերի գործն աղճատելը քաղաքական որոշում է»
10:54, October 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳԱԼԱ-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործից սկզբում մաս անջատվեց, ապա դատարանն Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշեց տրոհել նաև 14 անդամների գործը, այժմ արդեն «Սասնա ծռեր» խմբի գործը կքննվի երեք առանձին վարույթներով: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այսպես արվեց, ո՞րն էր գործն այսպես աղճատելու նպատակը:
-Նպատակը հաստատ քաղաքական է, որպեսզի խումբը մասնատեն «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, քանի որ հիմա առանձին մասերով կփորձեն իրենց նախանշված, կազմված սցենարն իրականացնել, քանի որ շատ լավ գիտեն, որ իրենց ապացույցները շատ թույլ են, իսկ միասնական գործի շրջանակներում քննելու պարագայում դա ավելի ակնհայտ կերևար, իսկ մաս առ մաս, մեկը մյուսից անջատ գործը լսելով՝ հնարավորություն կունենան նաև զրկելու մարդկանց ընդհանուր պաշտպանությունից, շատ պարզ է: Ենթադրենք՝ ոստիկանների մահվան գործով ո՞նց են որոշելու՝ ով է կատարել, չէ՞ որ դա միասնական դատաքննության շրջանակներում կարող է լինել, քանի որ ակնհայտ վստահություն չկա, թե իրենք կարողացել են որոշել, թե ում կրակոցից են ոստիկանները մահացել: Բա որ երկու տեղ որոշեցին ու արեցին, ո՞նց են անելու: Դուրս է գալիս՝ երկու հոգու են մեղադրելու մարդու մահվան մեջ:
Ամբողջական հոդվածը՝ galatv.am