ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2017”/«ՅԱՎԱՇ-ԿԱՄԱՑ 2017»
17:39, May 8, 2017 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլի եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են «Յավաշ-կամաց 2017» ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների համար, որն ուղղված է երկու երկրների հասարակությունների միջեւ խաղաղության եւ վստահության կառուցմանը:
«Յավաշ-կամաց 2017» ամառային դպրոցը տեղի կունենա 2017 թ-ի հուլիսի 9-16-ը Ստամբուլում: Ծրագրին կարող են մասնակցել ներկայումս մինչեւ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ եւ մանկավարժական կրթությամբ ուսանողներ Հայաստանից եւ Թուրքիայից:
Ծրագրին կարող են մասնակցել ընդհանուր թվով 36 մասնակից՝ յուրաքանչյուր երկրից 18 հոգի:
7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:
Ծրագրին կարող են մասնակցել.
- մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչներ, որոնք աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ ակտիվորեն ներգրավված են մասնագիտական աշխատանքում:
- մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Այնուամենայնիվ, անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն՝ խմբային աշխատանքներում հաղորդակցվելը դյուրին դարձնելու համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2017 թ-ի մայիսի 19-ը: Այստեղ կարող եք ներբեռնել ուսուցիչների և ուսանողերի համար նախատեսված հայտերը: Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ հունիսի 1-ը:
Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ asadikyan@hcav.am
Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0322 4 22 68
Ամառային դպրոցն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը կտեւի 2014 թ-ից մինչեւ 2017 թ-ը: Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։ http://www.armenia-turkey.net www.armenia-turkey.net |
http://www.yavasgamats.org/arm/
Անուն-ազգանուն
Ալվարդ Սաֆարյան
Սեռը իգական
Ծննդյան ամսաթիվը եւ վայրը: 08.08.1978թ.
Էլ-փոստ: alvardsafaryan@gmail.com
Հեռախոս # (տուն):
Հեռախոս # (բջջային): 093771929, 096620350
Հասցե: Երևան, Ծարավ աղբյուր 55/11
Անձնագրի համարը: 008677445
Կրթություն:
(Խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին.
ԲՈՒՀ-ի, ծրագրի/մասնագիտության անվանումը) ԵՊՀ, բանասիրական ֆակուլտետ, մագիստրոս՝ «Հայոց լեզու» մասնագիտությամբ
Քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունեք որպես ուսուցիչ 4
Մասնագիտացումը: Հայոց լեզու
Վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ դասընթացներ եք ուսուցանում: Հայոց լեզու, գրականություն, հայոց եկեղեցու պատմություն
Քանի՞ դասարան ունեք: Երկու
Ո՞ր դասարաններում եք դասավանդում: 6-րդ և 7-րդ
Հետաքրքրությունները:
(Հակիրճ ներկայացրեք Ձեր մասնագիտական /ուսումնական
եւ արտաուսումնական/
արտադասարանային հետաքրքրությունները) Սիրում եմ մասնագիտական գործունեությունս կապել ազգային երգ ու պարին՝ ըստ ուսումնասիրվելիք թեմաների, գրականության ծրագրային դասերը համեմել համաշխարհային գրականության ծանոթացմամբ: Այդ ուղղությամբ համադպրոցական ամենամսյա «Գրական ուրբաթ»-ներ եմ կազմակերպում ընթերցանության, նաև ֆիլմերի դիտման միջոցով: Անցկացնում եմ «ՈՒրախ ժամեր», որոնց ընթացքում ամենատարբեր թեմաներով զարգացնում եմ սովորողների աշխարհաճանաչողությունը, հաղորդակցման ունակությունները զանազան խաղերի, մրցույթների, քննարկումների միջոցով: Քանի որ ունենք այլադավան աշակերտներ, հաճախ ենք զուգահեռներ անցկացնում քրիստոնեության և իսլամի միջև՝ ներկայացնելով առակներ, պատմություններ, ազգային լեզվամտածողության տարբեր հարցեր:
Լեզուներ Բանավոր Գրավոր
Գերազանց Միջին Սկսնակ Գերազանց Միջին Սկսնակ
Անգլերեն + +
Թուրքերեն
Հայերեն + +
Գերմաներեն, ռուսերեն + +
ՀԱՐՑԱԹԵՐԹ
Ա) Երբեւէ նախկինում ներգրավված եղե՞լ եք նմանատիպ ծրագրում (ամառային դպրոց, դասընթաց եւ այլն):
Ո՛Չ
(Մասնակից կամ անձնակազմ)
-Կրթական/մասնագիտական դասընթացներ, որոնց մասնակցել եք
«Ընդդեմ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների» դասընթաց, 2016թ., Երևան
-Այլ կրթական/մասնագիտական դասընթացներ, որոնց մասնակցել եք
Դասղեկների վերապատրաստման դասընթաց «Մ. Սեբաստացի» կրթահամալիրում, 2014թ., Երևան
«Այբ» ուսուցչական համայնքի սեմինարներ Աղվերանում, 2017թ.
Բ) Ինչու՞ եք ուզում մասնակցել այս սեմինարին (Հակիրճ ներկայացրեք ձեր մոտիվացիան եւ ակնկալիքները)
Սերմանել հանդուրժողականություն և տարածել խաղաղասիրական գաղափարներ, ճանաչել սեփական արմատները և գնահատելով ներկան՝ ապրեցնել հայ նոր սերունդը առաջ նայելու իրատեսական հնարավորություններով: Եթե թուրքերենը ևս յուրացնեմ, գուցեև ընդլայնվի հասարակական աշխատանք կատարելուս բնույթը: Ծանոթանալ այլ տեսակետների հայ-թուրքական հարաբերությունների ընկալման հարցում: Ընդլայնել կապերը արտասահմանցի ուսուցիչների հետ, փոխանակել դասավանդման մոտեցումներ՝ ճանաչողական դաշտի խորացմամբ: Գուցե հետագայում, թեկուզ առցանց, աշակերտների հաղորդակցման հնարավորությունների ստեղծել և չվախենալ դրանից:
Ակնկալում եմ այս բարի հնարավորությունից օգտվելու և սեփական փորձս մեծացնելու հաջողություն, քանի որ մտադիր եմ երկար շարունակել օրեցօր սիրելի դարձող և ոչ դյուրին աշխատանքս հանրակրթության ոլորտում, աշակերտական և ծնողական համայնքների հետ:
Գ) Հակիրճ ներկայացրեք ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Կարծում եմ, որ առավելապես զգուշավոր են նշված հարաբերությունները, որովհետեև իրականում դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ հասարակական անտեղյակությունը և կարծրատիպերն են պատճառը, որ քաղաքական լարվածություն են առաջ բերում, իսկ պետությունը ուշացնում է այդ հարաբերությունների կարգավորման հետ կապված տարբեր միջոցներ ձեռնարկելը: Բայց ճիշտ չէ միայն վերևից լուծումներ սպասելը:
Ինչպես ընտանիքից է սկսվում դաստիարակությունը, այնպես էլ ընտանիքն է հարցերի ճիշտ լուսաբանման ակունքը: Հարկավոր է երեխայի ներկայությամբ խոսել ոչ թե շշնջալով կամ լացակումած զգացմունքայնությամբ, այլ իրականության սթափ գնահատմամբ: Միայն խոսելն է շատուշատ հարցերի պարզաբանման ուղին անհատների միջև, ոչ թե լռելը և ներսում կուտակվածը չարտահայտելով՝ ավելի լարվելը կամ սխալ դատողություններ անելը: Իսկ հասարակությունը սկսվում է անհատներից: Կիրթ մայրեր ունենալը նշանակում է կիրթ սերունդ ունենալ, ուստի կարևորում եմ հայ կնոջ դերը հնարավորինս մոտ ապագայում այս հարաբերությունների հավանական լուծման ուղղությամբ:
Դ) Ձեր կարծիքով ո՞րն է կոնֆլիկտը հաղթահարելու եւ հաշտեցման ձեւը/միջոցը: Ժամանակի ընթացքում հասարակության նախապատրաստումը փոխադարձ հարաբերությունների կերտման երկարատև ընթացքին:
Տարբեր հանդիպումների հաճախ կազմակերպում թե՛ մշակույթի ու կրթության ոլորտում, թե՛ քաղաքականության ասպարեզներում /տնտեսական կապերը միշտ էլ գործում են այս կամ այն չափով/: Փոխվստահության մթնոլորտի ձևավորում:
Հայերի տրամադրվածությունը փոխելու համար համոզիչ գործնական քայլեր թուրքական հանրության և պետության կողմից:
Սեփական սխալներն ընդունելու խիզախություն երկուստեք:
Ե) Հնարավոր է, որ նախկինում այցելած լինեք Թուրքիա արձակուրդի կամ հնարավոր է այնտեղ ապրող հարազատներ ունենաք: Եթե այո եւ եթե ցանկանում եք, խնդրում ենք նշել այդ մասին, եթե կցանկանաք: Երբեք չեմ եղել, չունեմ որևէ հարազատ և ծանոթ անգամ: