Համառոտ տեղեկատվություն 2016 թ. ձմեռային եւ 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական խորհրդատվության արդյունքների մասին
12:46, August 7, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2016թ. ձմեռային (2016 թ. դեկտեմբեր-2017 թ. փետրվար) եւ 2017 թ. ամառային (2017 թ. մայիս-հուլիս) զորակոչերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 50 զորակոչիկ կամ զորակոչիկի հարազատ: Դիմել է նախազորակոչային տարիքի ևս 5 հոգի, ովքեր պետք է զորակոչվեն հաջորդ զորակոչերի ընթացքում:
Տվյալներն աղյուսակի տեսքով ներկայացված են կից:
Դիմած քաղաքացիների խնդիրները և իրավական աջակցության արդյունքները ստորև ներկայացված են ինֆոգրաֆիկայի տեսքով:
Դիմած 50 զորակոչիկներից 42-ի խնդիրը կապված է եղել ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման և առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ: Դիմած զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ուսումնասիրվել են կազմակերպության բժիշկ–փորձագետի կողմից, որի արդյունքների հիման վրա կազմակերպության կողմից ուղարկվել է 18 գրություն ՀՀ պաշտպանության նախարարությանը, 1-ը ՀՀ առողջապահության նախարարությանը: Բացի դրանից՝ 1-ական գրություն ուղարկվել է ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողով եւ Վանաձորի զինկոմիսարիատ:
4 զորակոչիկ դիմել է քաղաքացիության հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, 2 հոգի՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի /ընտանեկան դրության բերումով, առողջական վիճակի պատճառով եւ ուսումը շարունակելու համար/, ինչպես նաև օրենքով սահմանված իրենց իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն և պարզաբանումներ ստանալու համար, 1-ական հոգի բնակության վայրին մոտ ծառայելու եւ սահմանված կարգի խախտմամբ խուսափելու հետ կապված հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
5 նախազորակոչիկներից 4 հոգու խնդիրը կապված է եղել ոչ պատշաճ բժշկական զննության իրականացման և առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ, որոնցից 1-ը նաեւ եղբայրներին նույն զորամաս զորակոչելու հարցով, ևս 1 հոգու խնդիրը՝ սահմանված հարգի խախտմամբ ծառայությունից խուսափելու դեպքում իրավական հետևանքների վերաբերյալ:
Գրավոր ընթացակարգով իրավական աջակցության արդյունքում 4 հոգու տրամադրվել է տարկետում մինչեւ 1 տարի ժամանակով, իսկ 3 հոգի ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, որոնցից 1-ի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։ Ի դեպ, զորակոչիկը ներկայացվել է դատաբժշկական փորձաքննության, սակայն փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելու պատճառով բողոքարկվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որի արդյունքում նշանակվել է նոր դատաբժշկական փորձաքննություն, քանի որ նրա առողջական վիճակի և բժշկական փաստաթղթերում արձաքնագրված տվյալների միջեւ առկա էին անհամապատասխանություններ:
Առողջական խնդիրներով դիմած 42 դիմողներից 19-ը ճանաչվել են պիտանի զինվորական ծառայության համար /շարային կամ սահմանափակումով ծառայություն/, սակայն, համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների, դրանց արդյունքների հետ, հրաժարվել են զորակոչվել այս զորակոչերի ընթացքում: Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, եւ կազմակերպությունը ստանձնել է զինվորական ծառայությանը նրանց պիտանիության մասին ընդունված որոշումների բողոքարկումը դատական ատյաններ:
Եվս 19 հոգին, չնայած առկա առողջական խնդիրներին, այնուամենայնիվ, զորակոչվել են ծառայության, սակայն նշվածներից 2-ի գործով շարունակվում է իրավական աջակցության տրամադրումը։ Նրանցից 7-ը ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար, 11-ը զինվորական ծառայությանը:
1 հոգու գործին ընթացք չի տրվել քաղաքացու ցանկությամբ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու պատճառաբանությամբ: