ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջում է քննության առարկա դարձնել դատահոգեբանական փորձաքննության արդյունքները
18:02, September 7, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2017 թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրում կքննվի 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով բողոքը:
Դրանով Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը պահանջել է քննության առարկա դարձնել նաև դատահոգեբանական փորձաքննության արդյունքները և վերացնել դրա հիման վրա հարուցված քրեական գործը կասեցնելու մասին որոշմամբ թույլ տված իրավունքների խախտումները:
Հիշեցնենք՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունից հայտնել էին, որ 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է և միջնորդությունը դարձել է քննության առարկա: Դրանից շուրջ հինգ ամիս անց միայն լրացուցիչ հարցումների արդյունքում պարզ էր դարձել, որ էական հանգամանքներ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել: