Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կշարունակի քննել զինծառայողի ինքնասպանության գործը
10:39, June 8, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հունիսի 8-ին՝ ժամը 14:10-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավսության դատարանում կշարունակվի 2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը:
Դեպքի առթիվ 2015թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հ. Քալաշյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը: