«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի հայտարարությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցին ահաբեկելու ֆեյսբուկյան գրառման մասին
10:50, June 8, 2017 | Այլ, ՀայտարարություններՄի քանի օր առաջ, ոմն Աշոտ Ավանեսյան, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հասցեին հանդես է եկել մերկապարանոց սպառնալիքներով։ Պարոն Սաքունցը իրավապահ համակարգին ներկայացրել է համապատասխան հայտարարություն։ Սակայն մինչ այսօր այդ համակարգը ոչ մի քայլեր չի ձեռնարկել ահաբեկչական հայտարարություն տարածողին հայտնաբերելու ուղղությամբ ( չկա ոչ մի հայտարարություն այդ մասին)։
«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամը խիստ անհանգստացած է բացեիբաց ահաբեկչության այս փաստը արագ և լուրջ չքննելու իրավապահների անլուրջ վերաբերմունքից։
Հիմնադրամը իր լիակատար աջակցությունն է հայտնում պարոն Սաքունցին և նրա կողքին է իր ողջ անձնակազմով։ Հուսով ենք, որ փողոցային խաղաղ ակցիաների մասնակիցներին արագ հայտնաբերող և բերման ենթարկող մարմինները նույն հմտությամբ կգտնեն ու պատասխանատվության կկանչեն Աշոտ Ավանեսյան կոչվողին կամ այդ անվան տակ թաքնվողին։
«Ազատություն և Հայրենիք» հիմնադրամ