Քաղաքացիական բարքեմփ Վանաձորում 2018թ. ապրիլի 13-15. ընդունվում են հայտեր
17:34, February 26, 2018 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը և NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժումը հրավիրում են մասնակցելու 2018 թ.-ի ապրիլի 13-15-ը Հայաստանի Վանաձոր քաղաքում կայանալիք քաղաքացիական բարքեմփին:
Բարքեմփը ներառում է բաց, մասնակցային դասընթացներ, հետաքրքիր արշավների, ծրագրերի, նախաձեռնությունների և տեղեկատվության ու փորձի փոխանակման այլ ձևերի վերաբերյալ բաց քննարկումներ ու պրեզենտացիաներ:
60 մասնակիցներ Հայաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Վրաստանից ու Չեխիայից 3 օր շարունակ կկիսվեն իրենց փորձով ու գիտելիքներով միմյանց հետ:
Բարքեմփին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ:
Կազմակերպիչները հոգում են սննդի և կեցության ծախսերը:
Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ
Դիմել կարող եք մինչև 2018 թ. մարտի 16-ը՝ լրացնելով ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ
Որպես քաղաքացիական բարքեմփի բաղադրիչ՝ հնարավորություն կա նաև իրականացնելու փոքր դրամաշնորհային ծրագրեր: Փոքր դրամաշնորհային ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ
Բարքեմփի ֆեյսբուքյան էջը