Անբուժելի հիվանդների խնամքի մասին մարզայինի Տեսադշտում…
October 15, 2013Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահամանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով` կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են հաճախ տառապել ցավից:
Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է հնարավություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող բուժամիջոցներից: Հանրությունը պարտավոր է հարգել և ապահովել պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդու իրավունքը և նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավություն տալ: