Կոռուպցիոն ռիսկեր պաշտպանության ոլորտում. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը հրապարակել է հերթական զեկույցը
February 18, 2016Հայաստանի Ազգային ժողովը պաշտպանության ոլորտի վերահսկողության բավականին քիչ հնարավորություններ ունի, մասնավորապես, պաշտպանության քաղաքականությունը և ծախսերը խորհրդարանում երբեք քննրկման առարկա չեն դարձել և կարևոր որոշումներն ընդունվել են առանց բավարար քննարկումների: Այս մասին է խոսվում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» գլոբալ ուսումնասիրության ամփոփիչ զեկույցում:
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի կողմից իրականացված այս ծավալուն զեկույցում անճշտություններ կան:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ ցանկացած բնագավառում, որտեղ քննարկումները փակ, իսկ տեղեկատվությունը սահմանափակ՝ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը:
Սաքունցի դիտարկմամբ՝ գաղտնիության պատրվակով թաքցվում են կոռուպցիոն գործարքները, որոնց մասին հանրությունը տեղեկանում է միայն քրեական գործերի հարուցումից հետո: