ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը ՀՀ -ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո
October 11, 2014Ծրագրի անվանումը | ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը ՀՀ -ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո |
Ֆինանսավորող կազմակերպություն | Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան |
Ծրագրի իրականացման ժամկետը | 2014 թ. օգոստոսի 1 – 2015 թ. ապրիլի 30 |
Նպատակը՝ | Ծրագրի նպատակն է ապահովել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայուն գործունեությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների նոր մարտահրավերների լույսի ներքո: Ծրագրի նպատակները, խնդիրները և գործողությունները բխում են կազմակերպության ռազմավարությունից և ուղղված են ռազմավարական պլանի իրականացմանը:Ծրագիրն ուղղված է ՝
|
Արդյունքը | Ծրագրի շրջանակներում Կազմամակերպությունը կշարունակի քաղաքացիներին անվճար իրավաբանական աջակցություն տրամադրել մարդու իրավունքների խախտման դեպքերով (տարեկան 700-1000 քաղաքացի), կազմակերպության իրավաբանները դատարանում կներկայացնեն ավելի քան 50 սոցիալապես անապահով քաղաքացիների շահերը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կիրականացվեն ռազմավարական դատավարություններ 29 – 31 գործերով: Կիրականացվի մշտադիտարկում (մոնիթորինգ) և տվյալների հավաքագրում (այցելությունների, պաշտոնական հարցումների, սոցիալական ուսումնասիրությունների, զանգվածային լրատվամիջոցների և այլ աղբյուրների միջոցով)`փակ և կիսափակ հաստատություններում (զինված ուժեր, նյարդահոգեբուժական բուժհաստատություններ, նարկոդիսպանսերներ, քրեակատարողական հաստատություններ): ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կիրականացնի պետական ծախսերի և թիրախ ոլորտներում պետական ծրագրերի մշտադիտարկում, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալ ծրագրերով` բարեփոխումներ ՀՀ ոստիկանության և դատական մարմինների գործունեության ոլորտում, հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական և այլ օգնության տրամադրում և այլն:Իրավաբանական խորհրդատվության և մշտադիտարկման արդյունքում ստացվող տվյալները օրենսդրական վերլուծության հետ մեկտեղ կօգտագործվեն իրավական նորմերի և իրավակիրառ պրակտիկայի բարեփոխման առաջարկություններ և զեկույցներ կազմելու համար: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից օրենսդրական առաջարկություններ կներկայացվեն որոշում կայացնողներին և օրենսդիրներին, կազմակերպությունը կիրականացնի իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ (ինչպիսիք են` իրազեկման բարձրացման արշավները, հրապարակումները, հանրային լսումները, մամլո ասուլիսները, քննարկումները, շնորհանդեսները, հրատապ հաշվետվությունները, զեկույցները և բողոքի ակցիաները):Կամզակերպությունը կշարունակի համագործակցությունը այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ համատեղ պատրաստելով ստվերային զեկույցներ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ, հանդես գալով մարդու իրավուքնների վիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություններով, զեկույցներով:
Կազմակերպության շահառու խմբերի իրավունքների պաշտպանությանը զուգահեռ կիրականացվի նաև մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկում, կբարձրաձայնվի կազմակերպության շահառու խմբերի խնդիրները: |
Դրամաշնորհի չափը | 123 000 ԱՄՆ դոլար |
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: