Տեղեկանք՝ 2016 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին
January 16, 2017 ՏեղեկանքՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ ներկայացնում է ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:
Տեղեկանքը անդրադառնում է 2016 թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերին, այդ թվում՝ 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերին:
Ըստ ուսումնասիրության տվյալների՝ կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ մոտ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 13), ինքնասպանության դեպքերի թիվը՝ գրեթե կրկնակի անգամ (2015 թ-ին՝ 6, 2016 թ-ին՝ 13): Ի դեպ, սպանություններից 3-ը դեռեւս չբացահայտված հանգամանքերում են տեղի ունեցել:
Նախորդ 5 տարիներին արձանագրված դեպքերի թվին գերազանցում է նաև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը՝ տոկոսային հարաբերակցությամբ կազմելով 68%:
Տեղեկանքում անդրադարձ է կատարվել նաև հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում հակառակորդի կիրառած զինատեսակներին և դրանց կիրառման հաճախականությանը, ինչից պարզ է դառնում, որ ապրիլյան պատերազմական գործողություններից առաջ նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում: Բացի դրանից՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված և 4 օր տևած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ.-ի հրադադարի հաստատման պայամանագրի կնքումից ի վեր:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերի ուղղությամբ իրականացված քննությանը և հարուցված քրեական գործերին, ապա պետք է նշել, որ 2016-ին գրանցված ոչ բոլոր դեպքերով է տեղեկատվություն տարածվել հարուցված քրեական գործերի մասին: Դրանց մի մասի վերաբերյալ Կազմակերպության հարցումներին ի պատասխան՝ իրավասու մարմինները դեռևս տեղեկատվություն չեն տրամադրել:
Ընդհանուր առմամբ՝ 2016թ.-ին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցվել է մահացության 162 դեպք (2015-ին՝ 76):
Դրանցից 77-ը՝ ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 85 դեպքերից 34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 19-ը՝ դժբախտ պատահարների, 13-ը՝ սպանության, 13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:
Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 162 մահացության դեպքերից քրեական գործ է հարուցվել միայն 60-ի դեպքում:
Առավել մանրամասն՝ տեղեկանքում:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: