Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2017թ.
February 16, 2018 ՏեղեկանքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների 2017 թ. մշտադիտարկման արդյունքները:
2017 թ.-ին մշտադիտարկած 1168 հրապարակումներից 168-ը հրապարակվել են պետական մարմինների պաշտոնական ինտերնետային էջերով, որից 164-ը՝ ՀՀ Ոստիկանության կողմից:
Ընդ որում ՝ Ոստիկանության հրապարակումներից 142-ը ՀՀ ոստիկանության կողմից թմրամիջոց գործածող, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց հայտնաբերմանն են վերաբերել:
Հետաքրքիր է, որ 2017 թ. ՀՀ Առողջապահության նախարարությունը թեմային առնչվող ընդամենը 1 հրապարակում է ունեցել, իսկ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային էջում այդ թեմայով որևէ հրապարակում չի եղել:
Ընդհանուր առմամբ՝ 2015-ի և 2016-ի համեմատ՝ 2017-ին թեմայի վերաբերյալ հրապարակումների թիվը նվազել է, որը ուղղակի կապ ունի ՀՀ Ոստիկանության հրապարակումների թվի հետ: Քանի որ լրատվամիջոցները հիմնականում տարածում են Ոստիկանության հրապարակումները:
Նախորդ 3 տարիների կտրվածքով շարունակում են գերակշռել քրեադատավարական գործողությունների իրականացման վերաբերյալ հրապարակումները. թմրամիջոցների գործածման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պատժողական քաղաքականությունը դեռևս ակնհայտ է, չնայած քրեադատավարական գործողությունների իրականացման վերաբերյալ հրապարակումները 2017թ. նվազել են։
2015-2017թթ. ընթացքում թմրամիջոց գործածող անձանց կամ նրանց խնդիրների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումները գերազանցում են դրական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող հրապարակումներին։
Կարծրատիպային «թմրամոլ» կամ «թմրամոլություն» բառեր են պարունակել ուսումնասիրված 1168 հրապարակումներից 75-ը (6.4 տոկոս)։ Այս առումով, կարող ենք արձանագրել, որ 2017 թ.-ին 2016 թ.-ի համեմատությամբ նման եզրույթների գործածման դեպքերի թիվը նվազել:
Այնուամենայնիվ, թմրամիջոց գործածող անձանց և նրանց խնդիրների նկատմամբ խարանի խորացմանը նպաստող հրապարակումները շարունակում են կայուն տեղ զբաղեցնել, ուստի՝ շարունակվում է նաև թմրամիջոց գործածող անձանց մեկուսացման քաղաքականությունը։
Թմրամիջոցների և դրանց գործածման նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորմանը նպաստող 78 հրապարակումների գերակշիռ մասը՝ 74-ը, բացասական վերաբերմունք են ձևավորում թմրամիջոցների ու դրանց՝ ոչ բժշկական նպատակներով գործածման նկատմամբ, 4-ը՝ դրական։
Հրապարակումների գերակշիռ մասը չեզոք բնույթի է:
Դրանցում տեղեկություններ կան նաև մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին: Հիմնականում խախտվում են խտրականությունից զերծ մնալու, արդար դատաքննության, անձնական տվյալների պաշտպանության, առողջության պահպանման, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները: 2016-ի համեմատությամբ՝ պատկերը չի փոխվել:
Նման իրավիճակում ենթադրելի է, որ թմրամիջոց գործածող անձինք կբախվեն բուժման, սոցիալական ներառման հետ կապված մի շարք խնդիրների հետ։ Այսինքն՝ հարցականի տակ կդրվի բուժման դիմելը, դիմելու դեպքում արդյունավետ կերպով բուժման կուրսն ավարտելը ու հետագայում թմրամիջոցների գործածումից զերծ մնալը։ Այս ամենից ակնհայտ է դառնում նաև թմրամիջոց գործածող անձանց մեկուսացնելու քաղաքականությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը և առավել մեծ դրական փոփոխությունների ակնկալիքով վերստին առաջարկում ենք.
ՀՀ պետական մարմիններին՝
- զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որով հնարավոր է նույնականացնել անձին,
- թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ հրապարակումներում ցուցաբերել զգուշություն՝ հաշվի առնելով վերջիններիս իրավական խոցելիությունը,
- թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերում տեղեկատվություն տրամադրել ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածման բացասական հետևանքների վերաբերյալ,
- իրազեկել թմրամիջոց գործածող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող գործողությունների մասին:
Զանգվածային լրատվության միջոցներին՝
- զերծ մնալ անձնական այնպիսի տվյալների հրապարակումից, որով հնարավոր է անձի նույնականացումը (երբ բացակայում է դրա օրինաչափ նպատակը՝ անկախ նրանից, թե ումից է լրատվամիջոցը ձեռք բերել տեղեկատվությունը),
- թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ հրապարակումներում ցուցաբերել զգուշություն՝ հաշվի առնելով վերջիններիս իրավական խոցելիությունը,
- նպաստել թմրամիջոց գործածող անձանց իրավական, առողջապահական և սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը,
- նպաստել ոչ բժշկական նպատակներով թմրամիջոցների գործածման կանխարգելմանը՝
- թմրամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ իրականացնելով լայն իրազեկում,
- զերծ մնալով թմրամիջոցի գործածումը խրախուսող հրապարակումներից:
Տեղեկանքն՝ ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: