Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

Հայտարարություն

2011թ. հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ համատեղ կազմակերպել են բողոքի ցույց, որն ընթացել է խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ կառավարության շենքից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և փորձել խոչընդոտել միջոցառումը` հրելով ցուցարարներին և վնասելով ցուցապաստառը:

Continue reading

Leave a comment

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն` Վարդգես Գասպարիի ետևից

Արդեն մեկ ժամ է, ինչ բանակում անօրինությունների դեմ բողոքող մարդիկ գտնվում են նախագահական նստավայրի դիմացի մայթին: Արդեն հեռվից նախագահականի մոտ երևում են ոստիկանական տարբեր ստորաբաժանումների տասնյակ ոստիկաններ, ովքեր ձեռք-ձեռքի բռնած, ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել նախագահի նստավայրի մոտ և ակցիան շարունակել հենց նստավայրի առջև:

Continue reading

Leave a comment

Գլխավոր դատախազի տեղակալի անօրինական գործողությունների վերաբերյալ վճիռն ուժի մեջ է մտել

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել և վերադարձրել է ՀՀ Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը:

Continue reading

Leave a comment

«Փաստաբանական հմտություններ» խորագրով առաջին սեմինար-դասընթացը

2011 թ. սեպտեմբերի 24-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Անձին բերման ենթարկելը, ձերբակալելը, անձին անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցները» թեմայով սեմինար-դասընթաց՝ նախատեսված փաստաբանների, հանրային պաշտպանների և ուսանողների համար:

Continue reading

Leave a comment

«Ադրբեջանցիներն իրենց արածների համար պատասխան պիտի տան, պիտի ասեն՝ թե ինչի են ինձ 2 տարի պահել գերության մեջ». Արթուր Բադալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Վանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ն հայցադիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շուրջ 22 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի նկատմամբ խոշտանգումներն ու անազատության մեջ պահելը ՄԻԵԿ 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումներ ճանաչելու պահանջով:

Continue reading

Leave a comment

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արթուր Բադալյանի բողոքն ուղարկվել է Եվրոպական դատարան

Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանը, ով 5 ամիս առաջ եղել է ադրբեջանական գերության մեջ եւ կտտանքների ենթարկվել, այդ փաստի առթիվ արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա բողոքն ընդդեմ Ադրբեջանի հանրապետության արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:

Continue reading

Leave a comment

Նախկին գերի Արթուր Բադալյանի փաստաբաններն առաջիկա օրերին կդիմեն Եվրոպական դատարան

Ավարտվել է բոլոր անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանի ադրբեջանական գերության մեջ գտնվելու եւ կտտանքների ենթարկվելու փաստով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Continue reading

Leave a comment

Գլխավոր դատախազի տեղակալն ու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը ազատազրկել են ապօրինաբար

Վերաքննիչ դատարանն իր մայիսի 30-ի որոշմամբ բավարարեց երեք հասարակական կազմակերպությունների վերաքննիչ բողոքը և հաստատեց, որ դատախազի տեղակալը և «Նուբարաշեն» ՔԿՀ պետը Սարգիս Պողոսյանին շուրջ մեկ ամիս 2010թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը պահել են ապօրինի կալանքի տակ:

Continue reading

Leave a comment

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց իրավապաշտպանների բողոքը

2011 թ. մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց իրավապաշտպան  կազմակերպությունների բողոքն ընդդեմ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման:

Continue reading

Leave a comment

Հայաստանի քաղաքացին դատի է տալիս Ադրբեջանին

Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը որոշել է դատի տալ Ադրբեջանի Հանրապետությանը Հայաստանի քաղաքացուն շուրջ երկու տարի անօրինական գերելու ու խոշտանգումների ենթարկելու համար: Մեկ ամիս հետո բողոքը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Continue reading

Leave a comment

Բողոքարկվում է դատախազի որոշումը

2011 թ. ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա նախնական դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ  Լոռու մարզի դատախազության որոշման:

Continue reading

Leave a comment

Հասարակական կազմակերպությունները բողոքարկեցին վերաքննիչ դատարան

2011 թ. մարտի 25-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը եւ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Continue reading

Leave a comment