Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք
Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
2015 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Սկսվեց զորակոչիկ Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը
2015թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, սկսվեց Գոհար և Հովհաննես Մոսյանների կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ներկայացված բողոքով վերջիններս խնդրել են՝ վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանատվություն է կրում ազատազրկված անձի անվտանգության համար
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացած ահանզանգի հետքերով պարզել է, որ ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը շարունակաբար ճնշումներ է գործադրել դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ և վերջինիս խոսքերով, սպառնացել է ՙԳործ սարքել գլխին՚:
Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
2015 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդություն էր ներկայացրել հավաքի երեք մասնակցի՝ գործով որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին, որից հետո դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
Գայանե Առուստամյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց
Անի Բոշյանի գործով բողոքը մերժվեց
2015 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, շարունակվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Ա. Բոշյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից բերված բողոքի քննությունը:
Հայտնի են դարձել ոստիկանության Արաբկիրի Բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիների մի մասի անունները (լրացված)
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների հետևյալ քաղաքացիները 2015թ. հունիսի 23-ի լույս 05:40-ին Էլեկտրաէներգիայի ցույցի ժամանակ բերման են ենթարկվել Արաբկիրի Ոստիկանության բաժանմունք:
Անի Բոշյանի գործով դիմում-բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարան
Անի Բոշյանի ներկայացուցիչներ՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը, 2015թ.-ի հունիսի 3-ին դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով:
«Դուբինկաների հետքերը կան, բայց վախենում է խոստովանել, որ իրեն ոստիկանությունում ծեծել են»
«Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ»,- ՀՀ դատախազական համակարգի վերաբերյալ այս թերությունը միակը չէ, որն արձանագրվել է Օմբուդսմենի՝ 2014-ին ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում:
Խուդոյանների գործով կայացավ հերթական դատական նիստ
2015թ. փետրվարի 18-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր` Գ. Սոսյանի, սկսվեց ՀՀ ոստիկանության դեմ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ հայցվորները դեռևս 2013թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով մի խումբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի ուժի կիրառմամբ հեռացվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից, որտեղ նստացույց էին սկսել նոյեմբերի 28-ից:
Խուդոյաններն ընդդեմ ոստիկանապետի գործ. Վկաներին այցելել են, ներկայացել հայցվորի փաստաբան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը ՀՀ վարչական դատարանում այսօր ներկայացնում էին Հերմինե Մակարյանին եւ Աշոտ Խուդոյանին: Նրանք դիմել էին վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով: Ոստիկանությունը եւս ներկայացել էր 3 ներկայացուցիչներով՝ Վարդան Մելիքսեթյանի գլխավորությամբ:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հրաչյա Գևորգյանի գործով բողոքը
2014 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, քննության առնվեց կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 28-ին կայացրած դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը: