Արդար դատաքննության իրավունք

Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

dat2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ղազարյանի, քննության առնվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

datՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. մարտի 23-ի որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվել էր վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը

4636331394532519Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի իրավունքների պաշտպանությամբ: Տարիներ շարունակ քննվող այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքերի և ազատությունների խախտման:

Continue reading

Leave a comment

ՀՀ Գլխավոր դատախազությունից «ուղղորդում են» դատարան դիմել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել իրավապահ մարմինների անօրինական գործողություններից տուժած Ռ. Գ.-ի իրավունքների պաշտպանությամբ:

Continue reading

Leave a comment

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 31-ին վարույթ է ընդունել 2012 թ. փետրվարի 5-ին ծառայակցի անզգույշ հրազենային կրակոցի հետևանքով զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած Մարատ Դիմաքսյանի գործով գանգատը, որը 2014 թ. մարտի 28-ին ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ալ. Դիմաքսյանի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Continue reading

Leave a comment

Հանցագործություն կոծկելու հերթական փորձը

2016 թ. մարտի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Գ. Միքայելյանը, որը հայտնել է, որ իր կնոջ՝ Ռ. Ավագյանի համար դեղամիջոց պատրաստելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակցուհի Ի. Սարգսյանի հետ՝ 4000 ԱՄՆ դոլարի դիմաց 1 տոննա թորած նավթ ձեռք բերելու վերաբերյալ: Վերջինս, սակայն, չի փոխանցել թորած նավթը: Դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Continue reading

Leave a comment

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանից ստացված հերթական բողոքը

Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հայցը ստրասբուրգյան դատարանում ներկայացրած փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ Հայաստանի դատարանները ապօրինաբար զրկել իր վստահորդին սեփականությունից, խախտել են նաև նրա արդար դատաքննության իրավունքը:

Continue reading

Leave a comment

Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը չկայացավ

Dat52016թ. հունվարի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Ա. Խաչատրյանի, պետք է շարունակվեր տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նշված բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Continue reading

Leave a comment

Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

dat2015թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, սկսվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:

Continue reading

Leave a comment

Արման Անտոնյանի գործով ներկայացված բողոքը բավարարվեց մասնակիորեն

dat42015թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռ. Թադևոսյանի, շարունակվեց բողոքաբեր Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Դատական նիստին մասնակցում էին բողոքաբեր Ս. Անտոնյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և վարույթն իրականացրած քննիչ Արսեն Գեղամյանը:

Continue reading

Leave a comment

Արման Անտոնյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի

dat2015թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ռ. Թադևոսյանի, կայացավ բողոքաբեր Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Սույն բողոքով պահանջվել է՝ վերացնել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Դատարանը մերժել էր Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը:

Continue reading

Leave a comment

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Բոշյանների գործով ներկայացված բողոքը

dat2015թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց Անի և Հակոբ Բոշյանների ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և նույն գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment