Արդար դատաքննության իրավունք
Արման Անտոնյանի գործով Դատարանի կայացրած որոշումը կբողոքարկվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան
2015 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Մ. Մակյանի, շարունակվեց Արման Անտոնյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Ըստ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ գործի քննության անհարկի ձգձգումը կարգապահական վարույթ հարուցելու հիմք չէ
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է թմրաբանական բժշկական հաստատությունում սահմանված կարգի խախտմամբ հաշվառման վերցված Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Վերջինիս խախտված իրավունքների վերականգնման նպատակով ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումը, սակայն, դատարանը վերադարձրել էր՝ հայցադիմումին կցված փաստաթղթերը` որպես գրավոր ապացույց, բնօրինակով ներկայացված չլինելու հիմքով:
Ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Անի Բոշյանի գործով բողոքը մերժվեց
2015 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, շարունակվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Ա. Բոշյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից բերված բողոքի քննությունը:
Արման Անտոնյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի
2015 թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Մ. Մակյանի, շարունակվեց Արման Անտոնյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Հայաստանի Հանրապետության դատական համակարգը քննադատության թիրախի տակ
Մարդու Իրավունքներ առանց Սահմանների (ՄԻԱՍ) ներկայացուցիչ Ուիլի Ֆոթրեն գրում է, որ 2015թ.-ի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում դիտարկվել է ՀՀ Մարդու իրավունքների վիճակը հիմնվելով երկրի ազգային զեկույցի, տեղական և արտասահմանյան ՀԿ-ների զեկուցումների և ՄԱԿ-ի մեխանիզմների զեկույցների վրա:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկված անձանց գործով ներկայացված բողոքը
2015 թ. ապրիլի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ս. Համբարձումյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թ. մարտի 19-ի բողոքը մերժելու մասին որոշման օրինականությունը:
Լիա Միսակյանի գործով սկսվել է դատական վիճաբանությունների փուլը
2015 թ. ապրիլի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատարանն արձանագրում է՝ վարույթն իրականացնող մարմինը խախտել է տուժողի իրավահաջորդի իրավունքները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ամենահուզող հարցերը դեռևս մնում են անպատասխան»
Իրավապաշտպան. «Արդարադատություն ասվածը վերածվել է, գեներալ Մանվելի ասած, չագուչի»
ՀՀ կառավարությունը երեք ամիս անց՝ հունիսին, պետք է արձագանքի ՄԱԿ-իհամընդհանուր պարբերականդիտարկման ժամանակ Հայաստանին ուղղված շուրջ 180 հանաձնարարականներին: Դրանք վերաբերում են մարդու իրավունքների գրեթե բոլոր ոլորտներին. արդարադատություն, ընտրական իրավունք, կանանց ու երեխաների իրավունքներ, խոսքի ազատության իրավունք և այլն:
Տարոն Սիրադեղյանի գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ
2015 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, կայացավ նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Տարոն Սիրադեղյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ներակայացված հայցով նախնական դատական նիստը: