Երեխաների իրավունքներ
Դատարանը բավարարեց Էլեն Փարսադանյանի գործով ներկայացված բողոքը
2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:
Ֆեյսբուքյան խոսակցությունը նոր ընթացք կարող է տալ 2-ամյա Լիայի մահվան գործին
Փորձաքննության արդյունքները չեն փարատել Ավետիսյանների ներկայացուցիչների կասկածները
Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով երեկ հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը էլ ավելի խորացրել է իրավահաջորդների կասկածները՝ արդյոք մեղադրյալ Պերմյակովը գործել է միայնակ, թե հանցագործությունը մի շարք անձնաց ձեռքի գործն է եղել։
Լիա Միսակյանի գործով վերսկսվեց դատաքննության փուլը
Ավարտվեց «Արաբկիր» ԲԿ-ում մահացած Էլեն Փարսադանյանի գործի քննությունը
2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Էլեն Փարսադանյանի գործով նիստին վարույթն իրականցնող մարմնի ներկայացուցիչը կրկին չէր ներկայացել
Այսօր՝ 2015 թ. հունվարի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Արաբկիր» ԲԿ-ում մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների քննչական կոմիտեի քննիչի ՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով գործով հերթական դատական նիստը:
Երեխայի մահվան մեջ մեղադրվողի փաստաբանի համոզմամբ` դիահերձման եզրակացությունները լիարժեք չեն
Լիա Միսակյանի գործով դատարանը ցուցաբերում է կողմնակալ վերաբերմունք. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
Պետության պոզիտիվ պարտավորություններն ու անհայտ պատճառով մահացող երեխաները. Էլեն Փարսադանյան
Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն իր քաղաքացիների հանդեպ ունի պոզիտիվ պարտականություններ և պարտավորված է պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները; Սակայն, ոչ բոլոր դեպքերում է պետությունն իրականացնում է իր բոլոր պարտավորությունները: Այսպիսի դեպքերից մեկը 2012 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանինն մահվան փաստը: