Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ

Տեղեկանք: Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց

http://orer.am

Սույն տեղեկանքում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում եւ դրանց հետեւանքով մարդու իրավունքների խախտումների, բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ իշխանության կողմից՝ իր պարտականությունների կատարմանը։

Continue reading

Leave a comment

Ճակատից խփել ցրիվ են տվել. քառօրյա պատերազմից հետո սպանված զինվորի հայրը դժգոհ է

81431c45325a32cb275426ef841298bf

«Քրեական գործի վարույթն իրականացվել է ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի և ոչ լրիվ քննություն է կատարվել: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ պարզված չեն: Օրինակ՝ այդ տարածքում նրա միայնակ լինելը, մարմնի վրա առկա վնասվածքները, նրան կցված այլ անձի ինքնաձիգը: Բազմաթիվ փաստեր կան հետևություն անելու, որ գործն օբյեկտիվ չի կատարվել»,- ասաց Խաչատրյանի պաշտպան Անի Չատինյանը՝ հավելելով, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, իրենք մի շարք փաստեր ունեն, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԵԴ-ի դիմումի համար:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

mahacutyan depqerՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանքը, որում նշված ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ ըստ հանգամանքների, ներկայացված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:

Continue reading

Leave a comment

Զորակոչիկների պիտանիության վերաբերյալ փորձաքննության արդյունքները կասկած են հարուցում. Դատախազությունը հանձնարարել է կրկնակի փորձաքննություն նշանակել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական աջակցություն տրամադրել զորակոչիկներին և նրանց հարազատներին: Կազմակերպությունը ահազանգեր է ստանում զորակոչիկներին առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու վերաբերյալ, որոնց պարբերաբար անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Continue reading

Leave a comment

Պաշտպանության նախարարության կողմից հայցադիմումի պատասխան է ներկայացվել

10145Այսօր ՀՀ Վարչական դատարանում ՀՀ Պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի շրջանակներում նշանակված էր առաջին դատական նիստը:

Continue reading

Leave a comment

«Եթե զոհված լինեինք, գրելու էիք, չէ՞, որ մասնակցել է ռազմական գործողություններին»

artur-saqunc (1)Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը վրդովվեց, թե պետությունն իր պարտավորությունը չի կատարել բոլոր զինվորների նկատմամբ: Նա նշեց, թե ուսման վարձի 50 տոկոս փոխհատուցումը պետք է լիներ ոչ թե կրթության նախարարի խղճի զգացման արդյունք, այլ լիներ կոնկրետ պետական մոտեցում: Բարոյականության հարցը շարունակելով՝ նաև նշեց. «Որքանո՞ վ է բարոյական, որ Սեյրան Սարոյանը, Գեներալ Մանվելը լինեն գեներալ: Ինչքանո՞վ է հիմնավոր սպայական կոչումների շարանը և որքանո՞վ է բարոյական, որ այն մարդկանց, որոնց հրաման են տվել մարտական հերթապահություն իրականացել, նրանց գրառում չեն կատարել անգամ»:

Continue reading

Leave a comment

Հնարավոր է զինծառայողի հարցը վիճարկվի դատարանում. արձագանքել է ՀՔԱՎ-ի գրասենյակը

զինծառայող«Ասպարեզի» հրապարակումներից հետո Գյումրիում բնակվող ժամկետային զինծառայող Հուսիկ Կիրակոսյանի իրավունքների ոտնահարման խնդիրներով զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի բաժինը:

Continue reading

Leave a comment

Արդյո՞ք պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը՝ վաղը

10145Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 3-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վարչական դատարանում նշանակված է ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Continue reading

Leave a comment

ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկի առողջական խնդիրների միայն մի մասն է արձանագրել և զինծառայությանը պիտանի ճանաչել

12981Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՀՀ Վարչական դատարանում վիճարկվում է Կազմակերպություն դիմած ևս մեկ զորակոչիկի վերաբերյալ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը:

Continue reading

Leave a comment

Հովհ. Մոսյանի հիվանդության դեպքում կիրառելի հոդվածի պարզման համար նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն

Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը պարզաբանեց, որ Հովհ. Մոսյանի մոտ ախտորոշված հիվանդության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով կիրառելի հոդվածի պարզման համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, ուստի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն է առաջացել:

Continue reading

Leave a comment

Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու պահանջով հայցի քննությունը կշարունակվի

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:

Continue reading

Leave a comment

Եթե մտահոգված են ծխելու դեմ պայքարով, թող սկսեն կառավարությունից, ոչ թե զինվորներից. Սաքունց

artur_saqunc_copy.thumbՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի համար խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի հատկացումը:

Continue reading

Leave a comment