Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ
Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին
2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը:
Սրտի խնդիր ունեցող զորակոչիկը զորակոչից կարճ ժամանակ անց մահացել է. հանձնաժողովի բժիշկը պատշաճ տվյալներ չէր արձանագրել
«Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին դիմած զորակոչիկների հարազատների ու զորակոչիկների թիվն աճել է:
«Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ի վնաս զորակոչիկի են». Արմինե Սադիկյան
Արմինե Սադիկյանը նկատեց՝ տեղի են ունենում նաև շատ ակնհայտ անօրինականություններ, երբ մի քանի անգամ զորակոչիկի մոտ ախտորոշված է լինում որևէ հիվանդություն, իսկ հիվանդությունները պիտանելիության համար որոշվում են՝ ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի, որը շատ սուբյեկտիվ բնույթ է կրում:
Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են. սա անընդունելի է. Ա. Սաքունց
Ստացվում է, որ 1998 թվականից ի վեր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են», այսօր «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» զեկույցի ներկայացման ժամանակ հայտնեց Արթուր Սաքունցը, հավելելով, որ գտնում են, այդ պրակտիկան պետք է վերացնել, քանի որ այդ երևույթը հանդիսանում է, ըստ կրոնական համոզմունքների ակնհայտ խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ:
2016 թ. ձմեռային և 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին. զեկույց
Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:
Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական և այլ տվյալներ:
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով հարցաքննվածների վրա քննիչի կողմից ճնշում գործադրելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի
Հետազոտված ապացույցների առնչությամբ միջնորդություններ կամ դիրքորոշում ունենալու դատավորի հարցին ի պատասխան՝ մեղադրող Ս․ Խաչատրյանը հայտնեց, որ տուժողների, վկաների ու ամբաստանյալների նկատմամբ ճնշում գործադրելու մասին վերջիններիս ցուցմունքները նպատակ են հետապնդում հաղորդում ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն:
ՊՆ-ի դեմ գործով վճիռը չի հրապարկվել. դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունը
2017 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վարչական դատարանը պետք է հրապարակեր ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը: Երեկ դատարանը որոշել է չհրապարակել վճիռը և վերսկսել գործի դատաքննությունը:
Բժիշկները մահացած զինվորի գործով դատին մասնագիտական սոլիդարություն են դրսևորում
Չնայած սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, 2015 թվականին բանակում մահացած զինծառայող Սուրեն Մոսիյանի գործով դատաքննության ժամանակ վկա բժիշկները երեկ՝ դեկտեմբերի 6-ին, պնդել են, որ զինվորի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:
Զինծառայող Գ. Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալները դատարան չէին ներկայացել
2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստին ամբաստանյալներ Հ․ Մուրադյանն ու Մ․ Ոսկանյանը չէին ներկայացել:
Զինդատախազությունն անտեսում է ԿԲՀ նախագահի որոշումը և շարունակում քրեական հետապնդումը՝ զորակոչիկի նկատմամբ
Վարույթն իրականացնող մարմինը մերժել է միջնորդությունը՝ պնդելով, թե Վ. Հ.-ի առողջական խնդիրների դեպքում վերջինս ենթակա է զորակոչման, և նա խուսափել է զինծառայությունից: Այնինչ՝ Վ. Հ.-ն պարզապես օգտվել է իր վերաբերյալ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքից, և նրա առողջական վիճակը դեռևս պետք է ուսումնասիրվի:
Մահացած զինծառայող Ս. Մոսիյանի գործի քննությունը կշարունակվի
Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը: