Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք

ՄԻԵԴ-ը ստացել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը

Հայկ Խաչատրյան2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել Է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:

Continue reading

Leave a comment

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով նախաքննությունն ընթացքի մեջ է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խուզարկություն է կատարվել. ՔԿ վարչությունը պարզաբանում է միջադեպի մասին լուրերըՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2015 թ. ապրիլի 27-ին մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը:

Continue reading

Leave a comment

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 31-ին վարույթ է ընդունել 2012 թ. փետրվարի 5-ին ծառայակցի անզգույշ հրազենային կրակոցի հետևանքով զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած Մարատ Դիմաքսյանի գործով գանգատը, որը 2014 թ. մարտի 28-ին ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ալ. Դիմաքսյանի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Continue reading

Leave a comment

Օձի խայթոցի հետևանքով հիվանդանոցում մահացած Կարինե Հարությունյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն աջակցում է 2015թ. օգոստոսին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված, ապա «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած, Սուրենավան գյուղի բնակչուհի Կարինե Հարությունյանի խախտված իրավունքների պաշտպանությանը:

Continue reading

Leave a comment

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Կ. Հարությունյանի գործով բողոք է ներկայացվել Գլխավոր դատախազություն

Գոյություն չունեցող ընթերակաների գործով նոր քրեական գործ է հարուցվել

2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Գագիկ Թադևոսյանը, ով հայտնել է, որ նույն թվականի օգոստոսի 17-ին իրենց տան բակում օձը խայթել է իր մորը՝ Կարինե Հարությունյանին: Կատարվածից անմիջապես հետո տուժողը տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր շարունակ պատշաճ բուժօգնություն չստանալով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է օրգանիզմի սուր ինքնաթունավորման, բազմաօրգանային անբավարարության հետևանքով:

Continue reading

Leave a comment

Հետախուզման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը շարունակում է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների հսկողության ներքո

Քննչական կոմիտեի քննիչը հրաժարվում է մեկնաբանություն տալ

logo2015թ.  հուլիսի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վարդանուշ Խեչիկյանը, ով հայտնել է, որ իր որդին՝ Գարիկ Լևոնի Խեչիկյանը, 2014թ. հունվարի 16-ին պայմանագիր է կնքել՝ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ, սակայն սոցիալական պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված՝  զեկուցագիր է ներկայացրել՝ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը պայմանագրային ծառայությունից զորացրվելու վերաբերյալ և չսպասելով համապատասխան հրամանի ընդունմանը՝ աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Continue reading

Leave a comment

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը բերման ենթարկվեց՝ բնակարանում և գրասենյակում խուզարկությունից հետո

11131820_664444883702174_640919379_n2015 թ. ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում, իրավապահ մարմինների մոտ 20 աշխատակից գնացել են հիմնադիր խորհրդարանի անդամ՝ Լոռու մարզային գրասենյակի ներկայացուցչի՝ Հովհաննես Ղազարյանի բնակարան և հայտնել, որ պետք է խուզարկություն իրականացվի վերջինիս բնակարանում:

Continue reading

Leave a comment

Տարոն Սիրադեղյանի գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ

2015 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, կայացավ նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Տարոն Սիրադեղյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ներակայացված հայցով նախնական դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Գյումրիում սպանդի գործով փորձաքննությունը չի տալիս հարցերի պատասխանները. Սաքունց

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով օբյեկտիվ բացահայտումներ անելու համար գլխավոր հարցը մնում է այն, որ հայկական կողմը պետք է ազատ ելումուտ ունենա սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ու նրա զինակիցների մոտ, ոչ թե նրանք գտնվեն ռուսական հսկողության տակ:Քանի դեռ նրանք գտնվում են ռուսական կողմի հսկողության տակ, հավանականությունը, որ գործը օբյեկտիվորեն կբացահայտվի, հավասար է զրոյի:

Continue reading

Leave a comment

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Ոստիկանության 2014թ դեկտեմբերի 1-ին հրապարակված պարզաբանման և ոստիկանության պաշտոնատար անձանց այլ մեկնաբանությունների վերաբերյալ

vostikanutyun2312014 թ. նոյեմբերի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ  Հատուկ Քննչական Ծառայության  պետին՝  ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի  Տարոնի բաժնի աշխատակիցների ապօրինությունների վերաբերյալ, որոնք դրսևորվել են Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա. Բ.-ի և նրա հոր՝ Հ. Բ.-ի  նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հոգեբանական բռնությունների և հոգեբանական ճնշումների տեսքով, որոնք հասցրել են  Ա. Բ.-ին  ինքնասպանության փորձի կատարման:

Continue reading

Leave a comment

Կեղծ ընթերակաների գործով քրեական գործ է հարուցվել

@nterka12014 թ. սեպտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին դիմում-բողոք էր ուղարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ Փ. Թ.-ի իրավունքների խախտման վերաբերյալ: Դիմումում ներկայացվել էր պահանջ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Մինասյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին:

Continue reading

Leave a comment

Ոստիկանությունը պետք է լինի աջակցող մարմին, և ոչ թե խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրող ուժ. Քաղաքացիական անհնազանդության իրավունք թեմայով քննարկում

HCA_1492Մեկ տարի առաջ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր մի խումբ համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով Ազատության հրապարակից շարժվեց դեպի նախագահական նստավայր, սակայն Մաշտոցի պողոտայում Ոստիկանության հետ բախումների արդյունքում կալանավորվեց և դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Continue reading

Leave a comment