Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

Շանթ Հարությունյանը պատմում է, թե ինչպես են փորձել վերացնել իր որդուն ու նախկին կնոջը

shant_2-10Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն ընթերցեց: «2009-ից սկսած ռուսական հատուկ ծառայությունները հատուկ գործողություններ են կատարել իմ դեմ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իմ անձը ու ֆիզիկապես ոչնչացնել ինձ ու որդուս:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ

police_armenia_10 ՀՀ ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացումների, Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները հանդիսացան ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական կազմակերպված բռնությունների հերթական դրսևորումները:

Continue reading

Leave a comment

ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց Խուդոյանների գործով դատաքննությունը

Khudoyanner2014 թ. մայիսի 22-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ. Ռ. Հարությունյանի 03.03.2014թ. որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին համատեղ դիմումը:

Continue reading

Leave a comment

Հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ որոշումը ստացվեց ինն ամիս անց

ՀՀ-ՊՆ-քննչական-ծառայություն2013 թ. հուլիսի 23-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում Հայկ Կալեյանի ինքնասպանության գործով կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվող վկա Արման Բոզոյանը հայտնել էր, որ ինքը ու նույն գործով վկաներ Գեղամ Սիրադեղյանը, Սարգիս Ավալյանը, Դերենիկ Սանամօղյանը 10 օրից ավել գտնվել են Ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության և նրանց ստիպել են, որպեսզի նրանք իրենց ցուցմունքներում գրեն այն, ինչ քննիչը կասի:

Continue reading

Leave a comment

Ոստիկանության բաժանմունքներում շարունակվում են բռնությունները

ոստիկանությունՄարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիակնության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ:

Continue reading

Leave a comment

ՄԻՊ-ի և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահի պատասխանը քաղբանտարկյալների վերաբերյալ նրանց ուղղված դիմումին

1979500_698552690191661_1707930001_nԱրձագանքելով դիմումին Մարդու իրավունքների պաշտպանը գրում է, որ նկատի ունենալով, որ դիմումը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կայացրել է որոշում, քաղաքացիների և ՀԿ-ների բողոքն ընդունել քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնարարել Լ. Վարդապետյանին:

Continue reading

Leave a comment

Շանթ Հարությունյանի դատերին անհնազանդության ակցիաներ կլինեն. Արթուր Սաքունց

media3«Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքեց և չհրաժարվեց մեղադրանքից, ամեն դատական նիստը կվերածվի քաղաքացիական անհնազանդության ակցիայի: Սա մեր հրապարակային մարտահրավերն է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Շանթ Հարությունյանը և նրա ընկերները` արդեն 5 ամիս քաղբանտարկյալներ» թեմայով ասուլիսի ընթացքում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Continue reading

Leave a comment

Զինծառայողներին ծեծող բժիշկները հարբած են եղել. «Կանազ» հոսպիտալում ծեծված զինվորների ծնողները վրդովված են

arm139574367062«Կանազ» զինվորական հոսպիտալում անցած տարվա նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած զինծառայողներից երեքը շարունակում են մնալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ավելի վաղ նրանք Նուբարաշենի հոգեբուժարանում էին): Գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ նրանց ծնողները հուսահատված սպասում են նախաքննության ավարտին:

Continue reading

Leave a comment

Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք

051112.2.1_132014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակարյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:

Continue reading

Leave a comment

ԼՂՀ ոստիկանությունում ՀՀ քաղաքացու հանդեպ կեղծ մեղադրանք է առաջադրվել

1357642119,642014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գևորգյանը: Մ. Գևորգյանը հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գևորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ և մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում:

Continue reading

Leave a comment

Դատարանը մերժեց Ավանի հոգեբուժական կլինիկայի հարկադիր բուժման վերաբերյալ ներկայացրած հայցը

unnamed (1)Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործով կայացրել էր հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ վճիռ:

Continue reading

Leave a comment

Դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջը

Zaruhi POSTANJYAN, Armenia Zaruhi POSTANJYAN, Arménie2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ. Ա. Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված դիմումի քննությունը:

Continue reading

Leave a comment