Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք

Ինչպես հաղթահարել խոշտանգման հետևանքները. հրապարակվել է ուղեցույց

Խոշտանգման ենթարկված անձանց և նրանց հարազատներին աջակցություն տրամադրելու նպատակով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնի (GCRT) կողմից պատրաստվել է ուղեցույց, որում ներկայացված են խոշտանգման տեսակները, դրանց հնարավոր բացասական հետևանքները և դրանք հաղթահարելու տարբերակներ:

Continue reading

Leave a comment

Նախագահական նստավայրի դիմացից բռնությամբ հեռացված Խուդոյանների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ ՀՀ նախագահական նստավայրի դիմացից  հեռացված ցուցարար ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Continue reading

Leave a comment

Գայանե Առուստամյանի գործով նոր ապացույցներ կներկայացվեն

gayane arustamyan12016 թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Երեխային՝ մանկատուն, իրեն էլ «կանանց գաղութ» ուղարկելու սպառնալիքով խոստովանական ցուցմունք են կորզել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ. օգոստոսի 2-ին «6-րդ վարչության 4 աշխատակիցներ» ներխուժել են իրենց բնակարան և միայն ծառայողական վկայականներ ներկայացնելով՝ առանց որևէ հիմնավորման՝ իրեն և ամուսնուն տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ, պահելով առանձին սենյակներում, բռնություն են կիրառել իրենց նկատմամբ:

Continue reading

Leave a comment

ՄԻԵԴ-ը ստացել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը

Հայկ Խաչատրյան2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել Է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:

Continue reading

Leave a comment

Վերաքննիչը գտավ, թե իբր Գայանե Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել

gayane arustamyan12016 թ. մայիսի 2-ի որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի որոշման դեմ, որով մերժվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Continue reading

Leave a comment

Գայանե Առուստամյանի գործով ևս մեկ միջնորդություն ներկայացվեց

gayane arustamyan12016 թ. մայիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի գործով ներկայացված բողոքը

gayane arustamyan12016 թ. մայիսի 2-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ Տ. Սահակյանի, կայացավ տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի՝ բողոքը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

Continue reading

Leave a comment

Դատարանը կքննարկի Գայանե Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունը

gayane arustamyan12016 թ. ապրիլի 19-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Հանցագործություն կոծկելու հերթական փորձը

2016 թ. մարտի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Գ. Միքայելյանը, որը հայտնել է, որ իր կնոջ՝ Ռ. Ավագյանի համար դեղամիջոց պատրաստելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակցուհի Ի. Սարգսյանի հետ՝ 4000 ԱՄՆ դոլարի դիմաց 1 տոննա թորած նավթ ձեռք բերելու վերաբերյալ: Վերջինս, սակայն, չի փոխանցել թորած նավթը: Դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Continue reading

Leave a comment

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել <<Մատաղիսի>> գործով

Այսօր՝ մարտի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց «Զալյանը և մյուսները՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որով ճանաչեց ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները:

Continue reading

Leave a comment

Կհրապարակվի <<Մատաղիսի>> գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը

2016 թ. մարտի 17-ին կհրապարակվի Մատաղիսի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի վերաբերյալ վճիռը:

Continue reading

Leave a comment