Խտրականության արգելում
Parada ֆիլմի ցուցադրման ձախողումը մարտահրավեր է մարդու իրավունքներին. Արթուր Սաքունց
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով Parada ֆիլմի ցուցադրման հետ կապված խնդիրներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ֆիլմի ցուցադրման ձախողումը համարում եմ մարտահրավեր մարդու իրավունքներին»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը «Պարադա» ֆիլմի ցուցադրության ձախողման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը, որի ապացույցն են հանդիսանում՝ «Պարադա» ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում, ապրիլին՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ձախողումը Գյումրիում և Վանաձորում, և մայիսին՝ DIY ակումբի հրկիզումը Երևանում: