Կյանքի իրավունք

«Վարույթն իրականացնող մարմինը շտապողականություն է ցուցաբերել». դատախազի որոշմամբ՝ օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացած 54-ամյա կնոջ գործն ուղարկվել է նախաքննության

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2015 թ. օգոստոսի 17-ին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված և օրեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի 54-ամյա բնակիչ Կարինե Հարությունյանի գործով:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb2016 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, քննության առնվեց քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ երեխաների մահվան մեջ մեղադրվաղ բժշկուհու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Վերաքննիչն արդեն երրորդ անգամ հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործը՝ վերաքննիչ դատարանում

Տեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ. հունիսի 2-ի վճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից ներակայացված վերաքննիչ բողոքը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կրկին դատարան են դիմել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմում-բողոքով տուժող կողմը պնդել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործի քննությունն արդյունավետ չի եղել, իրականացվել է բազմաթիվ խատումներով և բացթողումներով, ինչի արդյունքում էլ չեն բացահայտվել Էլեն Փարսադանյանի մահվան իրական պատճառները:

Continue reading

Leave a comment

Լիա Միսակյանի մահվան գործով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարվեց

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumbԱյսօր՝ 2016 թ. հունիսի 24-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանի վճռով մասնակիորեն բավարարվեց 2013 թ. հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից  ներկայացված վճռաբեկ բողոքը:

Continue reading

Leave a comment

2010 թվականից քննվող մահվան գործով հերթական վերաքննիչ բողոքն է ներկայացվել

2016 թ. մայիսի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հերթական անգամ մերժվեց  ոչ պատշաճ բժշկական օգնության հետևանքով մահացած Արման Անտոնյանի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի կողմից ներկայացված բողոքը:

Continue reading

Leave a comment

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հարցաքննել փորձագետին և նույն օրն էլ կարճել քրեական գործը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունը  մասնակիորեն բավարարվել էր, և ըստ այդմ՝ պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Continue reading

Leave a comment

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման

2016 թ. հունիսի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը, որով դատարանը մեղավոր ճանաչեց վերջինիս ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված  արարք կատարելու մեջ և յուրաքանչյուր երեխայի մասով պատիժ նշանակեց  2 տարի ազատազրկում, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի ժամկետով ազատազրկում, և զրկեց Ա. Պետրոսյանին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:

Continue reading

Leave a comment

ՄԻԵԴ-ը ստացել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը

Հայկ Խաչատրյան2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել Է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով ևս մեկ դատական նիստ նշանակվեց

2016 թ. մայիսի 25-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատական ճառով հանդես եկավ տուժող Էրիկ Ամիրխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Continue reading

Leave a comment

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի գործով նախաքննությունն ընթացքի մեջ է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում խուզարկություն է կատարվել. ՔԿ վարչությունը պարզաբանում է միջադեպի մասին լուրերըՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2015 թ. ապրիլի 27-ին մահացած դատապարտյալ Սերոբ Գևորգյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը:

Continue reading

Leave a comment