Կյանքի իրավունք

2015 թ. հունիսի 16-ին Արմավիր ԲԿ ընդունված 3 և 5 տարեկան երեխաները մահացել են

Continue reading

Leave a comment

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու գործով դատաքննությունը շարունակվում է

2016 թ. մայիսի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վահե Խալաթյանի,  շարունակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող, Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը

4636331394532519Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի իրավունքների պաշտպանությամբ: Տարիներ շարունակ քննվող այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել բազմաթիվ դատավարական խախտումներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են տուժողի իրավահաջորդի իրավունքերի և ազատությունների խախտման:

Continue reading

Leave a comment

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկը շարունակում է չընդունել մեղքը

2016 թ. մայիսի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վահե Խալաթյանի,  շարունակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող, Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով ևս երեք վկա կհարցաքննվի

2016 թ. ապրիլի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Վահե Խալաթյանի, կայացավ Արմավիր ԲԿ բժշկուհի Ա. Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Լիա Միսակյանի մահվան գործով վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել

2013 թ. հունվարի 3-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի գործով տուժողի իրավահաջորդի ներայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից 2016 թ. հունվարի 22-ին ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանի 2016 թ. ապրիլի 19-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Continue reading

Leave a comment

Գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայողը Վանաձորից էր

21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, Մարտունի 3 զորամասի մարտական դիրքում, նախնական քննության տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, 1997թ․ ծնված շարքային Սպարտակ Քալաշյանը։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն ապրիլի 22-ին։

Continue reading

Leave a comment

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 31-ին վարույթ է ընդունել 2012 թ. փետրվարի 5-ին ծառայակցի անզգույշ հրազենային կրակոցի հետևանքով զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած Մարատ Դիմաքսյանի գործով գանգատը, որը 2014 թ. մարտի 28-ին ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ալ. Դիմաքսյանի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Continue reading

Leave a comment

Փորձագետի պնդմամբ՝ բժշկուհի Ա. Պետրոսյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել

2016 թ. ապրիլի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արմավիր ԲԿ բժշկուհի Ա. Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Վերջինիս մեղադրանք է  առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Continue reading

Leave a comment

Դատարանը բժշկուհի Ա. Պետրոսյանի մասնակցությամբ երկու քրեական գործերը կքննի մեկ վարույթում

2016 թվականի մարտի 23ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանին ՀՀ դատարանը զրկեց նաև իրավունքներից

OLYMPUS DIGITAL CAMERAՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի  իրավահաջորդ Մ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ:

Continue reading

Leave a comment

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով կկայանա ևս մեկ դատական նիստ

default31-140x1402016 թվականի փետրվարի 9-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով երրորդ դատական նիստը:

Continue reading

Leave a comment