Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ:

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձի տվյալներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Մ. Խաչատրյանի՝ 2018 թ. օգոստոսի 9-ի գրությունից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել 2000 թ.-ից մինչ օրս ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվի, ինչպես նաև՝ ներառելու հիմքերի մասին:

ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել միայն 2009թ.-ից սկսած՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով նախորդ տարիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ, իսկ տվյալները ներառելու հիմքերին ընդհանրապես չի անդրադարձել:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառվել էին նաև ֆրանսահայ գործիչներ Ալեքսանդր Վարպետյանի ու Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր նրանց իրավունքների պաշտպանությունը, և դատական բողոքարկման արդյունքում նրանց տվյալները ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվեցին:

Երկու դեպքում էլ տվյալների բանկում անձի տվյալները ներառելու հստակ հիմքեր չէին նշվում. ՀՀ ԱԱԾ-ն պնդում էր, թե կան «հավաստի տվյալներ», որ նրանց գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Իսկ թե ինչ «հավաստի տվյալներ» էին դրանք, ԱԱԾ-ն այդպես էլ չգաղտնազերծեց անգամ տվյալների բանկից նրանց տվյալները հանելուց հետո:

2009-2018թթ. ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվերը, ըստ տարիների, ներկայացնում ենք ստորև.

 

10145-300x2092018 թ․ փետրվարի 5-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք:

2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:

2017թ․ դեկտեմբերի 21-ին դատարանը վճռի հրապարակման օր էր նշանակել, սակայն հայտարարեց դատաքննությունը վերսկսելու մասին:

2018 թ. փետրվարի 5-ին կայացած նիստի ընթացքում դատարանը հետաքրքրվեց, թե ինչ նպատակով է հայցադիմումին կից ներկայացվել նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2014 թ․ հոկտեմբերի 23-ի տեղեկատվության հարցումը և ՀՀ Պաշտպանության նախարարության պատասխանը։ Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը նշեց, որ դա ներկայացվել է որպես ապացույց այն մասին, թե ինչ բովանդակություն ունի ձեռնարկը։

Դրան ի պատասխան՝ պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել են կառավարության որոշումներ, որոնցով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագիրը, թույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը պետք է հրապարակային բնույթ կրեն և տրամադրեց դրանց մշակված տարբերակները։

Սակայն դրանք ընդգրկում են նոր իրավական ակտերի բովանդակությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ․ հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկը: Տ. Սիրադեղյանը նշեց, որ դրա բովանդակությանը ծանոթ չլինելով, հնարավոր չէ եզրահանգել, որ նախկին հրամանով սահմանված տեղեկատվությունը նույնությամբ նախատեսված է նախագծով և պնդեց ներկայացված հայցը։

Դատարանն առաջարկեց պատասխանողի ներկայացուցչին դատարանին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Միաժամանակ, եթե հնարավոր չլինի այն տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։

Հաջորդ նիստը կկայանա 2018 թ․ մարտի 19-ին՝ ժամը 14։30-ին։

hq720ՀՀ Ոստիկանության դեմ Հայ կանանց ճակատի անդամ Սուսաննա Սիմոնյանի հայցի քննությունը 2018 թ. փետրվարի 1-ին ՀՀ Վարչական դատարանը հետաձգեց:

Ֆինանսների նախարարության՝ որպես երրորդ անձ ներգրավվելու դիմումը դատարանը մերժել է: Նախարարությունը վերաքննիչ վարչական դատարանում բողոքարկում է այդ որոշումը:

Հիշեցնենք՝  Ս. Սիմոնյանը Հայ կանանց ճակատի մյուս անդամների հետ 2017 թ. սեպտեմբերի 20-ին փորձել է հավաք իրականացնել Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում:

Սակայն հավաքն սկսելուն պես ոստիկանության աշխատակիցները շրջապատել են նրան, ֆիզիկական ուժի գործադրմամբ, առանց որևէ պարզաբանման՝ նստեցրել ոստիկանության ավտոմեքենա՝ ոստիկանության բաժին տեղափոխելու նպատակով։ Այնուհետեև հայտնել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և կրկին ուժի գործադրմամբ նրան իջեցրել են մեքենայից:

Դատարան ներկայացված հայցով Ս. Սիմոնյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են նրա մի շարք իրավունքների խախտմանը և պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը հատուցել պատճառված ոչ գույքային վնասը՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով։

Ս. Սիմոնյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:

 2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա. Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը:

Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ:

Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է, որ 1992թ.-ից նախկին ՊԱԿ 288 աշխատակից շարունակել են աշխատել ԱԱԾ-ում մինչև թոշակի անցնելը: Այժմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակից:

Ինչ վերաբերում է նախկին ՊԱԿ աշխատակիցների կենսաթոշակների չափին, Ա. Ավետիսյանը նշել է, որ ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ ԱԱԾ համակարգի մյուս ծառայողների կենսաթոշակի չափը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն, ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը պետական գաղտնիք է համարել և հրաժարվել տրամադրել այն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չտրամադրված տեղեկատվությունն ստանալու պահանջով կդիմի դատարան:

10145-300x2092017 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վարչական դատարանը պետք է հրապարակեր ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:

Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք: 2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն նախորդ դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:

Երեկ դատարանը որոշել է չհրապարակել վճիռը և վերսկսել գործի դատաքննությունը:

ոստիկանությունԱյսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 8-ին, ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, և նրանց գործառույթների մասին:

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նույնաբովանդակ հարցման՝ 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն ոստիկանության տարբերանշանների մասին՝ մնացած մասը համարելով պետական գաղտնիք:

Այսօր դատարանում Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ հարցման այդ մասով տրամադրված տեղեկատվությունը ևս ամբողջական չէ, Կազմակերպությանը ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների միայն մի մասի տարբերանշաններն են տրամադրվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ս. Սողոմոնյանը հայցի հիմքերն ու առարկան ներկայացնելուց հետո միջնորդեց փոփոխել հայցի առարկան և բոլոր ստորաբաժանումների տարբերանշանների մասով ևս պահանջ ներկայացնել:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ հարցմամբ տեղեկատվություն է պահանջվել առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ, ոչ թե բոլոր, հետևաբար՝ ՀՀ Ոստիկանությունում կարող էին չընկալել որպես բոլոր ստորաբաժանումների վերաբերյալ պահանջ:

Այսքանով նախնական դատական նիստն ավարտվեց: Դատարանը դատաքննության օր է նշանակել 2018 թ. փետրվարի 9-ը:

10145-300x2092017 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկի պատճենն ստանալու պահանջով հայցի քննության շրջանակում պարզվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել: Չնայած նախորդ դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը կգաղտնազերծվի և ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով օգոստոսին հասանելի կլինի նաև arlis.am համակարգում:

Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը, որը Պն-ն պետական գաղտնիք էր համարել:

Դատարանը վճիռը կհրապարակի 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:30-ին:

2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն իր բացման խոսքում պնդեց ներկայացված հայցադիմումը՝ Գ․ Տոնոյանի իրավախախտումներ կատարելու մասով, և հակընդդեմ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությունները:

Ի պատասխան Գ. Տոնոյանի ներկայացուցչի հարցերին՝ Ս․ Մելիքյանը հայտնեց, որ հավաքի մասնակիցները խախտել են հավաքի բնականոն ընթացքն այնքանով, որ փակել են փողոցի երթևեկելի հատվածը, խոչընդոտել երթևեկությանը։  Միաժամանակ նշեց, որ ոստիկանության ծառայողները չեն իմացել, թե ինչ հավաք է իրականացվում, բարձրախոսով պահանջ չեն ներկայացրել։

Պատասխանող կողմն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումները, քանի որ վերջինս հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել, բացի դրանից՝ նրան օրենքով նախատեսված որևէ  պահանջ չի ներկայացվել։ Այդպիսով՝ Տ․ Սիրադեղյանը խնդրեց ամբողջությամբ մերժել ՀՀ Ոստիկանության հայցը։

Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցով բացման խոսքը: Նշեց, որ հավաքի ժամանակ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները չեն բխել ՀՀ օրենսդրության պահանջներից և խախտել են հակընդդեմ հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները: Մասնավորապես՝ հավաքի մասնակիցներն առանց հիմքերի ցրել են հավաքը, անհիմն վարչական ձերբակալման ենթարկել Գ․ Տոնոյանին, այդ ընթացքում թույլ տալով ձերբակալման կարգի խախտումներ, ինչպես նաև անհիմն ֆիզիկական ուժ են գործադրել նրա նկատմամբ։ Տ․ Սիրադեղյանը խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության գործողությունները:

Ապացույցների հետազոտման փուլում պատասխանողի ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է օրենքի խախտմամբ, քանի որ դրանում բացակայում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման էությունը, մասնավորապես, արձանագրությունում, որպես կատարված իրավախախտում նշված է միայն օրինական պահանջը չկատարելը: ՀՀ  Ոստիկանության ներկայացուցիչը հակադարձեց, որ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողություններ կատարելու հիմքով է ներկայացվել պահանջը։

Դատական նիստի ընթացքում հետազոտվեց հայցվոր կողմի ներկայացրած տեսանյութը։ Պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը տեխնիկական պատճառով հնարավոր չեղավ հետազոտել դատական նիստում, ուստի՝ Տ․ Սիրադեղյանը խնդրեց դատական նիստը հետաձգել՝ տեսանյութի այլ օրինակ դատարան ներկայացնելու համար։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ․ նոյեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։

2017 թ. սեպտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է ներկայացվել ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանին:

Դրանով ակնկալում էինք տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, նրանց գործառույթների ու առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ:

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն վերջին մասի վերաբերյալ, իսկ մյուս մասերի առնչությամբ նշել, որ ՀՀ Կառավարության որոշումներով դրանք համարվում են գաղտնի տեղեկատվություն, և տրամադրել չեն կարող: Հավելել է նաև, որ ՀՀ Ոստիկանության զարգացման 2017-2022  թվականների մշակվող հայեցակարգում առաջարկություն է ներկայացվելու դրանք գաղտնազերծելու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ մասով ևս ՀՀ Ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2017 թ. հոկտեմբերի 23-ին հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան:

Հայցը հիմնավորել է նրանով, որ ժողովրդավարական պետությունում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, նման տեղեկատվությունը չի կարող գաղտնի պահվել: Դրանով քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ու ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ և չի բխում ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ վավերացրած միջազգային պարտավորություններից:

ՀՀ Ոստիկանության տրամադրած տարբերանշանները, ըստ ստորաբաժանումների, ներկայացնում ենք ստորև.

Ինտերպոլ ԿՀԴՊԳՎ Պետական պահպանության գլխավոր վարչություն Փորձաքրեագիտական ոստիկանություն
Ոստիկանության կրթահամալիր Ոստիկանության զորքեր ՃՈ Երևանի ոստիկանություն

 Լոռու մարզի ոստիկանություն

Մյուս մարզային ստորաբաժանումներն ունեն համանման տարբերանշաններ՝ համապատասխան մարզի անվանմամբ:

download (7)2017 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց 2016 թ. մարտին Մաշտոցի պողոտայում անցկացված ցույցի մասնակից Վ. Պետրոսյանի գործի քննությունը:

Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Այս դատական նիստին հետազոտվեցին դեպքի վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված տեսանյութերը: Դրանցում ոստիկանության աշխատակիցները խոսում են Վ. Պետրոսյանի հետ: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի պնդմամբ՝ դա փաստում է այն մասին, որ ոստիկանները նրան պահանջ են ներկայացրել:

Ապացույցները հետազոտելուց հետո դատարանը որոշեց գործով որպես վկա ներգրավվել պատասխանող Վ․ Պետրոսյանին, որը չառարկեց ցուցմունք տալ։ Դատարանի և կողմերի հարցերին ի պատասխան՝ Վ․ Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշված պահանջը չի ներկայացվել, ավելին՝ հավաքի ընթացքում ինչպես ընդհանրական, այնպես էլ անձամբ իրեն որևէ պահանջ չի ներկայացվել։ Նա նշեց նաև, որ ձերբակալելու ժամանակ չեն պարզաբանվել ձերբակալման հիմքերը, իր կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները։

Դատական նիստի ընթացքում դատարանը հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։

Հաջորդ դատական նիստը 2017 թ. հոկտեմբերի 6-ին է՝ ժամը 11:30-ին:

2017 թ. օգոստոսի 31-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի և Գ. Տոնոյանի հակընդդեմ հայցի քննությունը:

Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը հայցադիմումի առարկան ու հիմքերը ներկայացնելիս նշեց, որ Գ․ Տոնոյանը 2016 թ․ մարտի 24-ին կազմակերպված հավաքի ժամանակ խոչընդոտել է հավաքի բնականոն ընթացքն ու չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: Որպես ապացույց վկայակոչեց վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերը և դատարան ներկայացված ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերը։

Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ և նշեց, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են իրեն վերագրվող արարքի հատկանիշները։

Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախատում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:

Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակըընդեմ հայցի հիմքերը: Նշեց, որ ոստիկանության գործողությունների արդյունքում խախտվել են ցուցարարի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները: Որպես ապացույց վկայակոչեց ԶԼՄ նյութերի քաղվածքներ և տեսաձայնագրություններ, որոնք դատարան էին ներկայացվել ավելի վաղ:

Դատարանը կողմերին հարցեր ուղղելուց հետո դատաքննության օր նշանակեց 2017 թ․ հոկտեմբերի 16-ը: Նիստը նշանակված է ժամը 14։30-ին։

101452017 թ. հուլիսի 20-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:

Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք:

Հուլիսի 20-ին կայացած դատական նիստում կողմերը հանդես եկան բացման խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը  պնդեց հայցապահանջը: Իսկ ՊՆ ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ Պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պահանջվող տեղեկատվության գաղտնազերծման նպատակով: Խմբի կողմից մշակված հավելվածն արդեն իսկ արժանացել է պաշտպանության նախարարի հավանությանը և օգոստոսին կներկայացվի ՀՀ Արդարադատության նախարարություն:

ՊՆ ներկայացուցչի հավաստմամբ՝ մշակված ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի arlis.am համակարգում արդեն օգոստոսի վերջին:

Այսքանով դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա 2017 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:10-ին:

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930