Տեղեկատվության եւ խոսքի ազատություն

«Մարտիկ» հիմնադրամի գործով նշանակված է դատաքննություն

2011 թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 11:30-ին, ՀՀ վարչական դատարանում /ք. Երեւան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, 318 դահլիճ, դատավոր Ռ.Հակոբյան/ նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության գործի դատաքննությունը:

Continue reading

Leave a comment

«Հետքի» հոդվածների հետքերով

Գործարար եւ պաշտոնյա Վիկտոր Դարբինյանը «Հետքին» պատմել էր մարզի «բարձրաստիճան» իրավապահների կողմից միջին եւ խոշոր գործարարներին ֆինանսական կախվածության մեջ գցելու մասին: Վ. Դարբինյանը դա պատմել էր իր օրինակով` դրվագ առ դրվագ ներկայացնելով, թե ինչպես է գործում իրավական համակարգը «անհնազանդների» նկատմամբ:

Continue reading

Leave a comment

Լոռու մարզի դատախազը ամեն ցանկացողին փաստաթուղթ չի տրամադրում

2011 թ. սեպտեմբերի 2-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվության ստանալու հարցում էր ուղարկել Լոռու մարզի դատախազություն:

Continue reading

Leave a comment

Wikileaks-ի հրապարակած տվյալների հիման վրա hարուցվել է քրեական գործ, թե ոչ

2011 թ. օգոստոսի 13-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, անդրադառնալով «WikiLeaks»-ում հրապարակված «Տեր-Պետրոսյանի հայցի լսումից առաջ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները ճնշման են ենթարկվել» վերնագրով հոդվածին, տեղեկատվության հարցում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազություն:

Continue reading

Leave a comment

Բնակարանային հերթագրում. վանաձորցի ազատամարտիկը 4 տարի սպասել է իր հերթին ու տեղեկացել, որ հերթացուցակից հանվել է իր անունը

Այս տարվա ապրիլի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարարության (ՊՆ) բնակհանձնաժողովը որոշում է կայացրել Վանաձորում գրանցված, ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած ազատամարտիկ Կարապետ Հովհաննիսյանին հանել բնակարան չունեցող անօթևանների հերթացուցակից:

Continue reading

Leave a comment

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը

2011 թ. օգոստոսի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժելու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Continue reading

Leave a comment

Շարունակվում է տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով գործի քննությունը

2011 թ. օգոստոսի 30-ին` ժամը 17:05-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում /ք. Երևան, Գ.Նժդեհի 23, նիստերի դահլիճ 9, դատավոր՝ Ա.Աբովյան/ նշանակված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի՝ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննության շարունակությունը:

Continue reading

Leave a comment

Ազգի հերթական դավաճա՞նը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով, քանի որ նա ազգադավ գործունեություն է վարում:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

2011 թ. օգոստոսի 11-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից տարածվել է հայտարարություն, որով  նրանք խնդրում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը  քրեական գործ հարուցել «Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գեորգի Վանյանի դեմ:

Continue reading

Leave a comment

Հիմա էլ Սաքունցի դեմ

Մինչ փաստաբան Էդմոն Մարուքյանը պնդում է, որ իրավապաշտպանը չի զրպարտել Լեռնապատի համայնքապետին,  վերջինս շարունակում է հակառակը պնդել:

Continue reading

Leave a comment

Պետք է ոչ թե մերժել, այլ ուղղություն ցույց տալ

2011 թ. օգոստոսի 9-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի՝ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը:

Continue reading

Leave a comment

Տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում

2011 թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական վերաքննիչ  դատարանում /ք. Երևան, Գ.Նժդեհի 23, նիստերի դահլիճ 9, դատավոր՝ Ա.Աբովյան/ նշանակված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը:

Continue reading

Leave a comment