Հակամարտություններից տուժածների իրավունքներ

Անհայտ կորածի մոր կենսաթոշակը դադարեցվել է սահմանված կարգի խախտմամբ. վերաքննիչ վարչական դատարանի որոշումը

 2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ՊՆ բողոքը:

Continue reading

Leave a comment

Ազատության խոսք, հույսի դիմանկարներ

DSC_0104Ազատության խոսքն էր հնչում Վանաձորի «Ջազ» սրճարանում երեկ երեկոյան՝ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին: Գեղեցիկ թատերախաղի միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավոր Էվա Յաշկովան անդրադարձավ կարծիքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքին՝ համադրելով բանտարկված գրողների՝ Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա) և Սեպիդեհ Ջոդեյրիի (Իրան) տեքստերը Ջեկ Լոնդոնի հանրահայտ «Ջսպաշապիկը» վեպից հատվածների հետ և ստեղծելով  ակնառու ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել խղճի բանտարկյալների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

Continue reading

Leave a comment

«Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի». անհայտ կորածների ընտանիքները դեռ սպասում են

DSC_0003Լոռու մարզի Թումանյան քաղաքի իր փոքրիկ տանը ամուսնու հետ ապրող 67-ամյա տիկին Անահիտը դժվարությամբ է հիշում, թե վերջին անգամ երբ է իրեն երջանիկ զգացել: Որդու՝ անհայտ կորած համարվելուց ավելի քան 20 տարի է անցել, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հույսը ընտանիքը չի կորցրել: Բայց և ինչպես այդ հարցում, այնպես էլ իրենց սոցիալական խնդիրները լուծելու հարցում պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել և ստանալու ակնկալիք էլ չունեն:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածի մոր՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կվերականգնվի. դատարանն անվավեր ճանաչեց ՊՆ որոշումը

2017 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:

Continue reading

Leave a comment

ՊՆ ներկայացուցիչը անհայտ կորածի մոր կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար ապացույցներ է պահանջում

Картинки по запросу վարչական դատարանՀՀ Վարչական դատարանում ավարտվեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի՝ կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու պահանջով Ս. Սարգսյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննությունը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց

814_originalՀՀ Վարչական դատարանում ավարտվեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի գործով դատաքննությունը: Վերջինս պահանջում էր վերականգնել կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու իր իրավունքը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածի մայրը պահանջում է վերականգնել կենսաթոշակ ստանալու իրավունքը

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածի մոր գործով հայցի հիմքերը փոփոխվել են. ևս մեկ դատական նիստ

814_originalՏեղեկացնում ենք, որ 2017 թ. փետրվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի Սվետլանա Սարգսյանի կողմից ՀՀ Զինվորական կոմիսարիատի դեմ ներկայացված հայցադիմումի քննությունը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածի մոր գործով հայցի առարկան և հիմքերը փոփոխվել են. դատական նիստը հետաձգվեց

Tatevik2016 թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, շարունակվեց «Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության» գործի քննությունը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորած զինվորի մոր գործով ևս մեկ նախնական դատական նիստ կհրավիրվի

Tatevik2016 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Ավետիսյանի, շարունակվեց Սվետլանա Սարգսյանն ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության գործի քննությունը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորած զինվորի մոր գործով դատարանը պարզաբանումներ կստանա ՀՀ Զինվորական կոմիսարիատից

TatevikԴատարանը, համարելով, որ հայցի տեսակը հստակեցնելու համար անհրաժեշտ է պարզաբանումներ ստանալ ՀՀ Զինվորական կոմիսարիատից, որոշեց հետաձգել դատական նիստը:

Continue reading

Leave a comment

Անհայտ կորածները եւ նրանց հարազատները շարունակում են մնալ իրավական եւ տեղեկատվական անորոշության մեջ

Օգոստոսի 30-ը 1982 թ.-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում հռչակվեց որպես Անհայտ կորածների միջազգային օր: Այսօր այդ օրը նշվում է   ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ Անհայտ կորածների միջազգային օրը միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Երեւան, Վանաձոր, Ստեփանակերտ, Բաքու, Գյանջա, Թբիլիսի քաղաքներում: 

Continue reading

Leave a comment