Սեփական լրատվություն

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Բավարարվեց Ժուլետա Ամարիկյանի գործով վերաքննիչ բողոքը

forjpegsԴեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որն այս տարի նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված «Կոտրել պատնեշները, բացել դռները. հանուն ներառական հասարակության և համընդհանուր զարգացման» խորագրի ներքո: Մոլորակի բնակչության 15%-ը  /ավելի քան 1 միլիարդ մարդ/ հաշմանդամություն ունեցող անձինք են, ովքեր հանդիպում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական և վերաբերմունքային խոչընդոտների, որոնք խանգառում են նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ:

Continue reading

Leave a comment

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդմանը պատասխանել է գրությամբ

2013 թ. նոյեմբերի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ հատուկ քննչական ծառայության գրությունն ի պատասխան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի

Սույն թվականի նոյեմբերի 26-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2013-թվականի սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Continue reading

Leave a comment

Ավանի հոգեբուժական կլինիկայի դեմ գործը ՀՀ վերաքննիչ դատարանում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի շրջանակներում այցելել էր Ավանի հոգեբուժական կլինիկա: Հաստատությունում բուժվող անձանց հետ զրույցներից մեկի ժամանակ գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին ժուլետա Ամարիկյանի հետ, ով հայտնել էր, որ չունի առողջական խնդիրներ, և նրան շահադիտական նպատակներով եղբայրն է տեղավորել հոգեբուժական հաստատությունում:

Continue reading

Leave a comment

Սամվել Շարբաթյանի սպանության գործը կրկին հետաձգվեց

15 րոպե անց դատարանը հրապարակեց 2 դիմումների վերաբերյալ իր որոշումները: Դատարանը բավարարեց ներկայացված դիմումները՝ դադարեցրեց Սաթիկ Սարգսյանի իրավահաջորդի լիազորությունները և նոր իրավահաջորդ ճանաչեց տուժողի քրոջը՝ Հասմիկ Մանուչարյանին:

Continue reading

Leave a comment

Հանրային շահի պաշտպանությունը ՀՀ-ում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Latham and Watkins» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ և «PILnet: The Global Network for Public Interest Law»  ծրագրի շրջանակներում կատարել է հետազոտություն Հայաստանի Հանրապետությունում հանրային շահի պաշտպանության վիճակի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժեց Խաչիկ Ասրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, որով խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին ենթարկել պատասխանատվության վերջինիս կողմից 2013 թ. հոկտեմբերի 10-ին «Yerkir.am» լրատվական կայքում հրապարակված հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա հարազատներին ուղղված բռնության սպառնալիքներ տալու համար:

Continue reading

Leave a comment