Սեփական լրատվություն

Փրկեք Հայկական երկաթուղին

 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը 30 տարով հավատարմագրային կառավարման է վերցրել «Հայկական երկաթուղին», չարաշահումներ ու խախտումներ է թույլ տվել ՀՀ-ում գործունեության 10 տարիների ընթացքում:
2008 թ.-ից ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունում միլիոնավոր դոլարներ են փոշիացվել ատկատների և այլ կոռուպցիոն սխեմաների միջոցով:
Այս մասին ծավալուն տեղեկատվություն է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Continue reading

Leave a comment

Մահացած զինծառայողի գործով փորձագետը վերահաստատեց դիրքորոշումը. սրտաբանը կարող էր կանխատեսել մահվան ելքը

Õ¦Õ«Õ¶Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Õ²Գ. Հարությունյանը դատարանում վերահաստատեց փորձագիտական եզրակացությամբ հայտնած դիրքորոշումը: Նա նշեց, որ նախնական հետազոտության այդ տվյալների դեպքում անհրաժեշտ էր ուղեգրել այլ հետազոտությունների:

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու գործով բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 25-ին

2018 թ. հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ բողոքը:

Continue reading

Leave a comment

Ինչպե՞ս է վերահսկվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների իրացումը

 Իր իրավունքների պաշտպանության նպատակով 2018 թ.-ի հունիսի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել նախկին պայմանագրային զինծառայող Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ՀՀ  Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում իր ծառայության ընթացքում և դրանից հետո առնչվել է մի շարք խնդիրների։

Continue reading

Leave a comment

«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում. նա պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի

 Բացի նրանից, որ Ա. Օ.-ի առողջական վիճակն անհամատեղելի է պատժի հետ և քրեակատարողական հիմնարկում նա կարող է ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, ուր տեղափոխել են դատապարտյալին, առանձնանում է դատապարտյալների համար նվաստացուցիչ պահման պայմաններով, հիմնարկը գերբնակեցված է, և այնտեղ չկա համապատասխան բուժանձնակազմ, որը կարող է բուժօգնություն տրամադրել Ա. Օ.-ի հիվանդության դեպքում:

Continue reading

Leave a comment

«Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք». մահացած ծննդկանի սկեսուրը՝ ամբաստանյալ բժշկին (տեսանյութ, լուսանկարներ)

 Վկան պատմեց, որ դեպքից հետո որդին ծանր հոգեբանական վիճակում է, ապա դառնալով ամբաստանյալին՝ հուզված հորդորեց. «Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք»:

Continue reading

Leave a comment

ՀՀ Ոստիկանությունը ցուցարարին ևս 60.000 ՀՀ դրամի փոխհատուցում կտրամադրի

ՈստիկանությունԱյսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը որոշեց, որ ՀՀ Ոստիկանությունը ևս 60.000 ՀՀ դրամ պատճառված վնասի փոխհատուցում կտրամադրի ցուցարար Տարոն Սիրադեղյանին:

Continue reading

Leave a comment

Զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը ՊՆ-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին չի տրամադրի

10145-300x209Այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը մերժեց Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

Continue reading

Leave a comment

Ավարտվեց զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար իրականացվող դասընթացների առաջին փուլը

 Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև անձամբ ներկայացնելու իրենց առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ Կազմակերպության մասնագետներին, այդ թվում նաև՝ բժիշկ-փորձագետի խորհրդատվություն ստանալու նպատակով։

Continue reading

Leave a comment

Զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը պետք է փոփոխվի

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ Կառավարության թիվ 404-ն որոշմամբ հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում առկա խնդիրները:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

Continue reading

Leave a comment

«Արդարադատություն» մեկ ցուցմունքով. լրացված

 Հուլիսի 9-ին կայացած դատական նիստը հետաձգվեց. վկա Ջ. Մատինյանը պատշաճ ծանուցվել, բայց դատարան չէր ներկայացել: Դատարանը որոշեց բերման ենթարկել վկային և հաջորդ դատական նիստը նշանակեց 2018 թ. հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին:

Continue reading

Leave a comment