Սեփական

Հրատապ նամակ

2013թ․ հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաքում՝Մինսկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի, Բելառուսի նախագահ Գ․Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Ն․Նազարբաևը,  բավարարեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս․Սարգսյանի և Ղրղզստանի նախագահ Ա․Աթամբաևի դիմումը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ։

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի

Վարջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Continue reading

Leave a comment

Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված քայլերի առաջարկություն ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին

2008 թ. մարտի 1-ի տխրահռչակ դեպքերից արդեն 5 տարի է անցել, սակայն 10 զոհերից և ոչ մեկի մահվան հանգամանքերը չեն պարզվել, չեն հայտնաբերվել ու չեն պատժվել նրանցից և ոչ մեկի մահվան մեջ մեղավորները:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն. Դատապարտում ենք Զ. Փոստանջյանի խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ ոտնձգությունը

2013 թ. հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված հարցը դարձավ բուռն հանրային քննարկման առարկա: Կարևորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում և կարծիքներում առկա են անձնական ակնհայտ վիրավորանքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են Զարուհի Փոստանջյանի անձին, այլ ոչ թե բարձրացված հարցին կամ խնդրին:

Continue reading

2 Comments

ԴԻՄՈՒՄ Քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների կապակցությամբ և խնդրում ենք ձեռնարկել միջոցներ՝ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի արդարացի քննության և քաղաքական բանտարկյալ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու ուղղությամբ:

Continue reading

Leave a comment

«Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիր

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:

Continue reading

Leave a comment

Հայաստանի ՀԿ-ների և քաղաքացիների հրատապ դիմումը ՄԱԿ-ին

Հայաստանի մի շարք շահագրգիռ ՀԿ-ներ և քաղաքացիներ դիմում են ձեզ՝ ձեր ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների սրընթաց վատթարացող իրավիճակի վրա, երբ հասցվում են մարմնական վնասվածքներ և վտանգված է մարդկային կյանքը: Պետական մարմիններն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում բռնություններին վերջ տալու համար, ինչը համարժեք արձագանքի ու դատապարտման բացակայության և շարունակաբար ընթացող անպատժելիությանը զուգընթաց՝ վկայում է, որ այդ բռնարարքներն արժանանում են հանցավոր խմբերի ու ոստիկանության աջակցությանը:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն ՀՀ զինվորական դատախազության հանձնաժողովում մասնակցությունը դադարեցնելու մասին

Անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:

Continue reading

Leave a comment

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Քաղաքացիական ակտիվիստներին ահաբեկելու կապակցությամբ

Քաղաքացիական հասարակությանը եւ բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի եւ սրանց պատվիրատուների առջեւ, շարունակել պայքարել սեփական ազատությունների եւ իրավունքների համար:

Continue reading

Leave a comment

Դադարեցնել ահաբեկչական գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ

ՀՀ իշխանությունները, հանձին՝ ՀՀ ոստիկանության, նման գիտակցված անգործության գործելակերպով ակնհայտորեն հովանավորում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հրոսակախմբերին և անմիջական, քաղաքական պատասխանատվություն են կրում այդ բռնությունների համար:

Continue reading

Leave a comment

Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը

Նշված ժամանակահատվածում ոստիկանությունը խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ձեռնարկեց որոշակի միջոցառումներ և գործողություններ, որոնք հանգեցնում են խաղաղ հավաքների իրավունքի ոչ իրավաչափ և համարժեք միջամտությանն ու սահմանափակումներին:

Continue reading

Leave a comment

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ:

Continue reading

Leave a comment