Այլ լրատվամիջոցներ

«Մեդիալաբ» կայքի խմբագրին նամակներ գրած օգտատիրոջ տունը խուզարկվել է․ ՔԿ

Ծաղրանկարը, որի հրապարակումից հետո Մարիաննա Գրիգորյանի խոսքով, ինքը սպառնալիքներ է ստացելՔննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր խուզարկություն է կատարվել «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուք»-ով նամակներ գրած օգտատիրոջ տանը: Նա հրավիրվել է նաև Քննչական կոմիտե:

Continue reading

Leave a comment

Կրոնական կազմակերպությունների մասին օրինագիծը կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման համար է. Ա. Սաքունց

00-9«Ես ուզում եմ մի հռետորական հարց բարձրացնել՝ ինչ պայմանների դեպքում կարող է Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դադարեցվել: Եթե օրենքով նախատեսում եք կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն, ապա նման պահանջների չառաջադրելը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իր էությամբ հանդիսանում է խիստ խտրական մոտեցում»

Continue reading

Leave a comment

«Հայաստանի Հանրապետություն-100, Հովհաննես Քաջազնունի-150». կանգառ Վանաձորում

 Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը փետրվարի 10-ին Վանաձորում կազմակերպել էր ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը տեղի ունեցավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում։

Continue reading

Leave a comment

Հայաստանում դատական իշխանությունը տեղավորված է «Բաղրամյան 26»-ում․ Արթուր Սաքունց

artur-sakunts-320x228

Նման պարագայում ինչ անուն էլ ներգրավեն բարձրագույն դատական խորհրդի մեջ, արդյունքը լինելու է նույնը, որովհետև տոտալ կառավարման համակարգում բոլոր կառույցները, որոնք ածանցվում են իշխանություններից, չեն կարող լինել անկախ։ Այսինքն մենք չենք կարող ակնկալել, որ Բարձրագույն դատական խորհուրդը բովանդակային առումով որևէ փոփոխություն կարող է կրել։

Continue reading

Leave a comment

«Մհեր Արշակյանի հասցեին հնչած սպառնալիքներն իշխանության կողմից են ուղղորդված, այդ պատճառով էլ իրավապահները պատշաճ ընթացք չեն տալիս գործին». Իրավապաշտպաններ

3cc2aff7-7522-1000x708-100-scaleԱրթուր Սաքունցի խոսքով՝ նախևառաջ պետք է պարզել, թե գործի շրջանակներում ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել: «Այսինքն՝ պետք է պարզենք՝ իրենք պատշաճ քննություն կատարե՞լ են, թե՞ ոչ: Ապա, ըստ այդմ, կորոշենք մեր հետագա անելիքները»:

Continue reading

Leave a comment

Սերժ Սարգսյանը որակազրկեց ոչ միայն նախագահական կառավարումը, այլև խորհրդարանականը

Artur-Saqunc-150x150Սա ոչ թե սուպերվարչապետական համակարգ է, այլ ուղղակի սուպերնախագահական համակարգի տրամաբանության շարունակությունն է։ Տարբերությունն այն է, որ նախագահը գոնե ժողովրդի կողմից ընտրվում էր և պետք է հաշվետու լիներ ժողովրդին, իսկ նոր ստեղծվող համակարգի դեպքում վարչապետը ունի բոլոր այն լիազորությունները, որն ուներ սուպերնախագահը, բայց ընտրողը ֆորմալ առումով չի կարող պահանջներ ներկայացնել վարչապետին, քանի որ նրան չի ընտրել։

Continue reading

Leave a comment

Անպատասխանատվության մասին խոսողներն անպատասխան թողեցին զեկույցը` 200$ – 50.000$ կաշառք վերցնող դատավորների և դատական համակարգի մասին

 «Այսինքն, համակարգային այլ բնույթի խնդիրներ կան, որի մեղավորը գործադիր իշխանությունն է, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Արթուր Սաքունցը:

Continue reading

Leave a comment

Թող բացատրեն՝ մինչ այժմ կառավարության դռնբաց նիստերը հակաժողովրդավարակա՞ն են եղել. Ա. Սաքունց

00-9

«Մեկ հարց պետք է ուղղել բոլոր նման տեսակետ արտահայտողներին՝ մինչ հիմա, որ կառավարության նիստերը բաց են եղել, ըստ իրենց տրամաբանության՝ եղել են հակաժողովրդավարակա՞ն: Այսինքն՝ կառավարությունը մինչև հիմա գործել է որպես հակաժողովրդավարակա՞ն։ Կարո՞ղ ենք այդպես գնահատել, թե ոչ. իրենք սա պետք է հստակ բացատրեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Continue reading

Leave a comment

«Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:

Continue reading

Leave a comment

«Արդեն գործ ենք ունենալու ոչ թե ավտորիտար կառավարման, այլ բռնապետական բովանդակություն ունեցող իշխանության հետ». Սաքունց

 «Ես կասեմ, որ արդեն գործ ենք ունենալու ոչ թե ավտորիտար կառավարման հետ, որովհետև հիմա է ավտորիտար կառավարումը, այլ այսուհետ գործ կունենանք բռնապետական բովանդակություն ունեցող իշխանության հետ: Ես պնդում եմ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանն ավելի է սահմանափակելու ազատությունները, որովհետև իշխանությունն իրացնելու որևէ այլ ռեսուրս նա չունի:

Continue reading

Leave a comment

«Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունը կարող է պայմանավորված լինել ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքով». Սաքունցի դիտարկումները

3cc2aff7-7656-1000x708-100-scaleԻլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների նշանակումն ապրիլի 11-ին կարող է պայմանավորված լինել ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքով:
Սինխրոնացնել Ադրբեջանում իշխանության ձևավորման գործընթացը ՀՀ-ում իշխանության ձևավորման հետ:

Continue reading

Leave a comment

Վարչական դատարանում կայացավ ֆրանսահայ Ալեքսանդր Վարպետյանի նկատմամբ ԱԱԾ որոշման օրինաչափության հայցի մասին նախապատրաստական երկրորդ նիստը

 Դատավոր Լիանա Հակոբյանը հայցվորի եւ ԱԱԾ-ի (ներկայացուցիչ՝ Արթուր Ղուկասյան) կողմերի հետ ճշտեց հայցապահանջին առնչվող մի քանի հարցեր եւ հաջորդ նիստը նշանակեց մարտի 26-ին ժամը 14:00-ին:

Continue reading

Leave a comment