Այլ լրատվամիջոցներ

Հայաստանը կրկին կդիմի «Հազարամյակի մարտահրավեր»-ին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով ժամանակին եղել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» հայաստանյան ծրագրի շահառուների խորհրդի անդամ, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում նախարար Հրայր Թովմասյանի խոսքերը, որ կոռուպցիան մեր երկրում նվազել է, ուստի առնվազն կասկածելի են նաև «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի դրական գնահատականները Հայաստանի վերաբերյալ:

Continue reading

Leave a comment

Արթուր Սաքունցը վերահաստատում է ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու փաստը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիպել է նոյեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին, ով վերահաստատել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, ինչպես նաև վերջիններիս ուղեկցող ոստիկանների կողմից իրեն բռնությունների ենթարկելու, սեռական բնույթի հահոյանքներ և ընտանիքի մասնավորապես 14 ամյա որդուն  նկատմամբ, սպառնալիքներ հնչեցնելու մասին փաստերը:

Continue reading

Leave a comment

«Կանազի» հոսպիտալում ծեծի ենթարկված զինծառայողներից երկուսին մեկուսացրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. քրեական գործ են հարուցել

«Կանազի» կայազորային-կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկն այս պահին հիվանդանոցում է, ստացիոնար բուժում է ստանում, որովհետեւ առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ մյուս երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եւ տղաները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Continue reading

Leave a comment

Քաղաքական կաթված, երկրի բռնակցում, պետականության էրոզիա. կարծիքներ Հայաստանի՝ ՄՄ անդամակցության մասին

Արթուր Սաքունցն ընդգծեց, որ վերջին հոդվածով քաղաքացիական վերահսկողությունը վերացվում է օրենսդրությամբ:

Continue reading

Leave a comment

«Մաքսային Միությանն անդամակցելը շղարշ էր». Դավիթ Շահնազարյան

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հրավիրած`«Մաքսային միություն․ Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով սեմինար-քննարկմանը հիմնական զեկուցող Արթուր Սաքունցն իր ելույթում հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս են պաշտպանվում մարդու իրավունքները ՌԴ-ում, Բելառուսում: ՌԴ-ում այնպիսի համակարգ է ստեղծվել, որը մարդու իրավունքներն է սահմանափակում՝ «սա մարտահրավեր է»՝ նշեց բանախոսը` անդրադառնալով թե՛ Բելառուսում, թե՛ ՌԴ-ում օրենսդրական մակարդակով մարդու իրավունքների սահմանափակման ամենատարբեր դեպքերին:

Continue reading

Leave a comment

Միջնորդեցին կարճել զինվորի մահվան գործը

Ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան մեջ մեղադրվող`  Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը և հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը ցանկանում են համաներման ակտով խուսափել պատժից: Այս մասին այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտնեցին երկու ամբաստանյալները և նրանց պաշտպանները:

Continue reading

Leave a comment

Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի կիրառումը իրավականորեն հիմնավորված չէ, նրան պատժեցին իր գործունեության համար. կարծիքներ

Երկու մահվան ելքով տեղի ունեցած ավտովթարի գործով դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը իրավապաշտպան, Հելսինկյան Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համարում է իրավականորեն ոչ հիմնավորված և պատժի կիրառում հենց դերասանի գործունեության համար:

Continue reading

Leave a comment

Ոստիկանները քաշքշեցին Շանթ Հարությունյանի որդուն. «Արի ստեղ հլը, արի ասեմ» (Տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին հեղափոխական ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին Ազատության հրապարակից:

Continue reading

Leave a comment

Նոյեմբերի 5-ին հանրությունն ականատես եղավ ոստիկանական բեսպրեդելին

«Ձերբակալվածների նկատմամբ բռնության գործադրման փաստը՝ քրեական հանցագործություն է, որի համար անձամբ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ոստիկանապետ Վովա Գասպարյանն ու նրա տեղակալ Հունան Պողոսյանը» ,- այսօր Մեդիա Կենտրոնում նոյեմբերի 5-ի ոստիկանների և ակտիվիստների միջև բախումների շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորիգրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:

Continue reading

Leave a comment

Ոստիկանական գործողությունները՝ ապօրինություննե՞ր

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթը վերածվեց ոստիկանների հետ բախման: Արդյունքում բերման ենթարկվեցին շուրջ 40 քաղաքացիներ: Երթի մասնակիցները ոստիկանների գործողությունները գնահատել են ոչ իրավաչափ: Բերման ենթարկված, ավելի ուշ ազատ արձակված քաղաքացիները պատմում են, որ ոստիկաններն անօրինական գործողություններ են կատարել, իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք է հայտնում, որ անհապաղ քրեական գործ պետք է հարուցվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ և պատժվեն անօրինական գործողություններ կատարած ոստիկանները:

Continue reading

Leave a comment