Հայտարարություններ

Քննիչի որոշմամբ չի կարող արգելվել Դիտորդների խմբի հանդիպումը կալանավորված անձանց հետ

Դիտորդների Խումբը խստագույնս դատապարտում է իր աշխատանքների խոչընդոտմանն ուղղված նման գործելակերպը և Խմբի աշխատանքների սահմանափակումը դիտարկում է որպես կալանավորված անձի հավանական խոշտանգման ենթարկելու վերաբերյալ փաստերը թաքցնելու փորձ, քանի որ Խմբի լիազորությունների սահմանափակումը անօրինական է և կրում է անհատական բնույթ։

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին իրականացնելու է դասընթացներ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին իրականացնելու է դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ;

Continue reading

Leave a comment

Հայտարարություն Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Հաշվի առնելով աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների բացասական ազդեցությունն աշխատանքնային իրավունքների պաշտպանության առումով, ինչպես նաև ելնելով նախագծի մշակման մասնակցային գործընթացի անհրաժեշտությունից՝ խնդրում ենք ողջամիտ ժամկետով հետաձգել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը, կազմակերպել լայն հանրային քննարկումներ շահագրգիռ հանրության և ոլորտում մասնագիտացած բոլոր կառույցների հետ, ինչպես նաև փորձագիտական և հանրային հետազոտությունների միջոցով վերհանել և ներկայացնել հիմնավոր առաջարկություններ գործող օրենսգրքի վերաբերյալ։

Continue reading

Leave a comment

Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին. հայտարարություն

Մենք շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել այնպիսի օրակարգային հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության անկախությունը, ազատ և մրցակցային տնտեսական հարաբերությունների զարգացումը։

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ Ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ Ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար: Դիմելու վերջնաժամկետ՝ 2018թ. մայիսի 25:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն արդար ընտրությունների նախապայմանների մասին

 Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական լծակներն ու հավասար մրցակցությունը ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող գործադիր իշխանություն, գործընթացը օրենքի տառին համապատասխան կազմակերպող ԿԸՀ-ի կազմ, մրցակցային հեռարձակումն ապահովող ՀՌԱՀ-ի կազմ, ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող քրեական հետախուզման ու քննչական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ընտրական վեճերը արդար կերպով լուծող անկախ դատարաններ:

Continue reading

Leave a comment

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները

Պահանջում ենք ՀՀ գործող իշխանություններից և իրավապահ մարմիններից զերծ մնալ անհամաչափ գործողություններից, հրաժարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ հոգեբանական, ֆիզիկական ճնշման փորձերից:

Continue reading

Leave a comment

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Ցմահ բռնապետերը չպետք է ճանաչվեն և պետք է դատապարտվեն ժողովրդավարության ջատագովների կողմից:

Խաղաղ հավաքների ազատությունը պետք է պաշտպանվի Հայաստանի պետության կողմից, իսկ իրավիճակի ցանկացած վատթարացման ու հետևանքների պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Continue reading

Leave a comment

Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանի և Լևոն Բարսեղյանի ձերբակալությունները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

անհապաղ ազատ արձակել Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս ձերբակալվածներին,
դադարեցնել անհարկի բերման ենթարկումները և բռնությունները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։

Continue reading

Leave a comment

Վանաձորում բերման ենթարկված ցուցարարները կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Վանաձորում ժամեր առաջ մեկնարկած բողոքի գործողությունների մասնակիցներին Ոստիկանությունը փորձում է բերման ենթարկել:

Continue reading

Leave a comment

Քայլ արա ընդդեմ ավտորիտար կառավարման հաստատմանը. 36 կազմակերպությունների և անհատների հայտարարությունը

Առաջնորդվելով այն համոզմունքով, որ քաղաքացիներն, իրացնելով Սահմանադրությամբ իրենց պատկանող իշխանությունը, ցանկացած ժամանակ իրավունք ունեն ոտքի կանգնելու ոչ ժողովրդավարական գործընթացների դեմ՝ մեր աջակցությունն ենք հայտնում այս օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության շարժմանը և բողոքի ցույցերին:

Continue reading

Leave a comment