Հայտարարություններ

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը

 ՎԱՐՇԱՎԱ, 2018թ.-ի ապրիլի 19 – ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբորգ ՍոլրունԳիսլադոտիրն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը երկրում, մինչ բողոքիցույցերը շարունակվում են այնտեղ:

Continue reading

Leave a comment

Ահազանգ բերման ենթարկված անձանց հարցաքննությունների ոչ իրավաչափության վերաբերյալ

Բերման ենթարկված անձանց մեծ մասը ոստիկանության բաժիններում «ձեռք են բերում» վկայի կարգավիճակ առանց ծանուցման և հարցաքննվում են վերոնշյալ գործի շրջանակում, մինչդեռ տվյալ գործով երբևէ ծանուցված չեն եղել ներկայանալու և ցուցմունք տալու մասին։

Continue reading

Leave a comment

Հայտարարություն՝ ցուցարարների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ

Հաշվի առնելով դեպքի վայրից առկա տեսանյութերը, ինչպես նաև ցուցարարների՝ մինչ օրս ցուցաբերած խաղաղ վարքը՝ պնդում ենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը անընդունելի և ապօրինի է։

Continue reading

Leave a comment

Հայտարարություն

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ լրացել է բերման ենթարկված բոլոր 18 քաղաքացիներին անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը՝ 3 ժամ, և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի կերպով անազատության մեջ պահվող քաղաքացիներին:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ

Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների ազատության, անձեռնմխելիության և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտումը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների հետապնդումը և անմիջապես ազատ արձակել ազատությունից զրկված ցուցարարներին։

Continue reading

Leave a comment

Իրավապաշտպանները զգուշացնում են. Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում

ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է արդյունավետ և իրական պայքար տանել կազմակերպված հանցավորության դեմ և նախականխել խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության յուրաքանչյուր փորձ:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն: Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք Արաբկիրի զինվորական կոմիսարիատում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է նման վերաբերմունքը Մաքս Վարժապետյանի նկատմամբ եւ գտնում է, որ զինկոմիսարիատի աշխատակիցների նման գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

Continue reading

Leave a comment

Հայտարարություն՝ ի պաշտպանություն Հասմիկ Սարգսյանի

Նման վճռի հրապարակումը լայն հանրային քննարկման և քննադատության ալիք է բարձրացրել, հատկապես այն պարագայում, երբ խոշոր չափերի հասնող կոռուպցիոն հանցագործությունների դեպքում անգամ երկրում առկա է անպատժելիության մթնոլորտ։

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ. ապրիլի 15:

Continue reading

Leave a comment

Պահանջում ենք ատելության հիմքով հանցագործությունների արդար եւ արդյունավետ քննություն

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում սեռական կողմնորոշմամբ եւ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների ոչ արդյունավետ քննության եւ անպատժելիության փաստի առթիվ։

Continue reading

Leave a comment

Անհապաղ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը, ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկուն և ապահովել նրա անվտանգությունը

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ զերծ մնալ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկուն Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու որևէ մտադրությունից, անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը և թույլատրել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից՝ երրորդ երկիր:

Continue reading

Leave a comment

Մեկնարկում է երիտասարդ իրավաբանների վերապատրաստման «Իրավաբանական կլինիկա-2018» ծրագիրը. ընդունվում են հայտեր

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2018» ծրագիրը, որի նպատակն է բարելավել մարզերում բնակվող երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:

Continue reading

Leave a comment